ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բուդդան ասում էր. «Զարգացրեք ձեր մեջ իսկական սեր»

Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցը Սրբազան Ալթանի հետ Տաշի Չոյլինգ վանքից (Մոնղոլիա):  Այն իրականացվել է  Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարի ժամանակ Աստանայում (Ղազախստան) «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:

 Մոնղոլիայի բուդդիստները մասնակցում են Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարին հինգերորդ անգամ, և հենց սկզբից էլ մենք ընդունել ենք այս համագումարի առաքելությունը, նպատակը, քանի որ այն տանում է միասնականության: Այստեղ ոչ միայն կրոնական առաջնորդները, այլև քաղաքական առաջնորդներն աշխատում են միասին խաղաղության հասնելու համար, կարեկցանքի վրա հիմնված հանդուրժողականության զարգացման վրա: Ահա սա է պատճառը, որ մենք գալիս ենք այս համագումարին:

Բուդդայի ուսմունքի համաձայն, մենք բոլորս նույնն ենք՝ անկախ ազգից ու կրոնից, մենք բոլորս մարդկային էակներ ենք և ունենք միևնույն նպատակը՝ միասին ապրել խաղաղության մեջ: Մենք կողմ ենք կարեկցանքին, խաղաղ գոյակցությանը: Բուդդան ասում էր. «Ձեր մեջ իսկական սեր զարգացրեք»: Իսկ իսկական սեր նշանակում է՝ զարգացնել կարեկցանքի վրա հիմնված համբերություն: Աշխարհում չպետք է լինի վիճաբանություն և թյուրըմբռնում: Զարգացրեք ձեր մեջ կարեկցանք, սեր և կհասնեք լուսավորության:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: