ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ամենաանվտանգ երկրների շարքում է. Բրիտանական ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն օրերս քարտեզագրում է արել՝ նշելով այն բոլոր երկրների ցանկը, որտեղ ահաբեկչության հավանականության տոկոսն առավել բարձր է, և պետք է առավելագույնս զգույշ և ուշադիր լինել այնտեղ այցելելուց:

Նման քարտեզագրման առիթ են հանդիսացել վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերը, երբ Թունիսի հանգստավայրերից մեկում տասնյակ զբոսաշրջիկներ ահաբեկչության զոհ դարձան: Այդ մարդկանց թվում էին ազգությամբ մոտ 30 բրիտանացի, ինչը փաստորեն ստիպեց ՄԲ ԱԳՆ-ին լրջորեն զբաղվել այս հարցով և համապատասխան տեղեկատվությամբ ապահովել մարդկանց:

Թունիսի ողբերգությունից հետո ոչ միայն Բրիտանիայում, այլև ամբողջ աշխարհում հազարավոր զբոսաշրջիկներ կասեցրել են նման ռիսկային երկրներ մեկնելու իրենց ամառային պլանները, շատերը նույնիսկ հետ են վերադարձրել ավիատոմսերը, հայտնում է The Daily Mail–ը:

Ինչևէ, անցնենք բուն քարտեզին: Նախ նշենք, որ Բրիտանիայի արտգործնախարարությունն այս քարտեզագրումն իրականացրել է ՄԲ անվտանգության ծառայության և «Ահաբեկչության վերլուծության կենտրոնի» օգնությամբ: Ամենաբարձր ռիսկային գոտիներն են համարվել իհարկե Թունիսը, Եգիպտոսը, Լիբիան, Քենյան, Սոմալիան, ինչպես սպասվում էր նաև Մերձավոր Արևելքի երկրները՝ Սիրիան, Լիբանանը, Իսրայելը, Իրաքը, Եմենը, ինչպես նաև մեր հարևան Թուրքիան, ասիականներից՝ Պակիստանը, Թաիլանդը, Ինդոնեզիան, Ֆիլիպինները և այլն: Հատկանշական է, որ, ըստ Մեծ Բրիտանիայի կազմած ցանկի, եվրոպական երկրներից վտանգավորների թվում են հայտնվել Ֆրանսիան, Բելգիան և Իսպանիան, իսկ Գերմանիան, Իտալիան, Հունաստանը, կամ նույն Մեծ Բրիտանիան հայտնվել են միջին ռիսկայնության երկրների շարքում:  

«Ցածր ռիսկային» գոտում են հայտնվել Շվեյցարիան, Իսլանդիան, ինչպես նաև Չեխիան, Լեհաստանը և Հունգարիան և այլն:

Ուշագրավ է, որ մեր երկիրը ևս, ըստ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության, ամենաանվտանգ երկրների շարքին է դասվում՝ ի տարբերություն իր չորս հարևանների, որոնցից Թուրքիան, ինչպես արդեն նշեցինք, բարձր ռիսկային երկիր է համարվում, Ադրբեջանն ու Իրանը մի փոքր ավելի պակաս ռիսկային, իսկ Վրաստանը միջին ռիսկայնության գոտում է գտնվում:

Սա, իհարկե, ընդհանուր առմամբ բավական վիճելի քարտեզ է, որը կարող է բազում քննադատությունների և անհամաձայնությունների տեղիք տալ, բայց ամեն դեպքում, ըստ բրիտանացիների, իր տեսակի մեջ եզակի աշխատանք է, և լավ «ուղեցույց կարող է ծառայել միլիոնավոր մարդկանց համար»:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: