ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցավոք, բռնությունն ու կրոնական ծայրահեղականությունն օրեցօր աճում են.Ալի Մուհամմեդ Հելմիի

Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցը Իրանի Միջկրոնական երկխոսության կենտրոնի գլխավոր տնօրեն Դր. Ալի Մուհամմեդ Հելմիի հետ: Այն իրականացվել է  Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարի ժամանակ Աստանայում (Ղազախստան) «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:

 - Կարո՞ղ են, արդյոք, Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի նման համագումարները նպաստել կրոնական հակամարտությունների կարգավորմանը:

- Նման համագումարները կարող է օգնել առաջնորդներին, գիտնականներին միասին հավաքվել և քննարկել այն հարցերը, որոնք շատ կարևոր են և շատ ավելի հրատապ, քան առաջ: Սա նաև անհրաժեշտ երկխոսություն է կրոնական առաջնորդների միջև: Շատ կարևոր է, որ կրոնական առաջնորդները և գիտնականները երես առ երես խոսեն աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին, մանավանդ՝ Մերձավոր Արևելքում: Ցավոք, բռնությունը, կրոնական ծայրահեղականությունը օրեցօր աճում են: Կարծում եմ, որ կրոնական գործիչները և քաղաքական գործիչները պետք է համագործակցեն՝ աշխարհին խաղաղություն ու արդարություն բերելու համար լուծում գտնելու նպատակով: Հուսով եմ, որ այս համագումարը կօգնի, որ մենք միավորվենք: Այս համագումարի համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ղազախստանի նախագահին և ժողովրդին: Մենք՝ իրանցիներս, եկել ենք այստեղ միջկրոնական երկխոսության մեջ մասնակցություն բերելու համար և վերջին 12 տարին ակտիվորեն համագործակցում ենք համագումարի Քարտուղարության հետ:

Նշեմ, որ այս՝ 5-րդ համագումարը բավականին հաջող անցավ, սակայն երկխոսությունը խոսակցության շատ նուրբ ձև է, նրա մասնակիցները պետք է սեփական կարծիքը փոխելու պատրաստ լինեն: Դա ժամանակ կպահանջի: Եթե բոլոր երկրները ներկա խնդիրներին ուշադրություն դարձնեն և այս հարցում ինչ-որ բան անեն, համոզված եմ, մենք ավելի շատ պտուղ ու արդյունք կստանանք աշխարհին ու մարդկանց խաղաղություն բերելու հարցում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: