ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ոսկե ծիրան» փառատոնը մեկնարկեց

Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարվել է փառատոնի ավանդական և կարևոր միջոցառմամբ՝ Ծիրանօրհնեքի արարողությամբ: Հուլիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունն այս տարի անցկացվել է Սուրբ Աննա եկեղեցում: Ծիրանօրհնեքի արարողությանը մասնակցել են փառատոնի կազմակերպիչները, մասնակիցները, բազմաթիվ հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Արարողությունը կատարվել է տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ: «Աստված օրհնի ձեզ: Ամեն տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը նոր բարձունքների է հասնում: Դա շոշափելի է: Ամեն անգամ քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկում մեր երկրի կինոսեր հասարակությունը ծանոթանում է այլ մշակույթների հետ: Նրանք էլ ծանոթանում են մեր մշակույթի հետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` արարողության ժամանակ նշել է տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: