ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևը կարող է հայտնվել նույն թակարդում, որ լարել է սեփական հանրության դեմ

Թեզը, որ Կովկասում Ադրբեջանը հանդիսանում է Իսլամական պետություն (ԻՊ)  ահաբեկչական խմբավորման գլխավոր թիրախը, վերջին շրջանում կրկին լայն շրջանառության մեջ է դրվել: Սրա հետ մեկտեղ միջազգային, ինչպես նաև ադրբեջանական մամուլը շարունակ ահազանգում է ԻՊ-ին միացող ադրբեջանցիների աճող թվի մասին, որոնք կարող են հետագայում վերադառնալ Ադրբեջան և սպառնալ սեփական պետության անվտանգությանը:  Որո՞նք են ադրբեջանցիների ԻՊ-ին միանալու դրդապատճառները:  

Այլ դրդապատճառների շարքում պետք է առանձնացնել հետևյալ հիմնականները:

Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն աստիճանաբար ավելի շատ ծայրահեղական տրամադրություններ են առաջացնում հասարակական շրջանակներում:  Այնպիսի խոշոր միջազգային կառույցները, ինչպես օրինակ Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ-ը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ`Human Right Watch-ը, Amnesty International-ը և Freedom House –ը շարունակ զեկուցում են Ադրբեջանում ազատությունից զրկված լրագրողների, քաղաքական ակտիվիստների, քաղ. հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպաների աճող թվի մասին:

Շարունակ բռնաճնշումների ենթարկվող բնակչության մոտ ծայրահեղական տարրերի ակտիվացումն ավելի հավանական է դառնում և հենց այս ծայրահեղ տարրերն են, որոնք առավել հակված են դառնում միանալու տարածաշրջանում տարբեր ծայրահեղական խմբավորումներին, այդ թվում ԻՊ-ին: Ծայրահեղական խմբավորումներին միացող ադրբեջանցիները, հետագայում վերադառնալով հայրենիք, սպառնում են անկայունություն ստեղծել երկրում:

Երկրորդ, Ադրբեջանի կառավարությունն իր ռազմատենչ հռետորաբանությամբ շարունակ փորձում է հակահայկական  տրամադրություններ տարածել երկրում, որի արդյունքն է Ադրբեջանում տարեցտարի աճող հայատյացությունը: Սրա հետ մեկտեղ  «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում անցած 20 տարիների ընթացքում  Ադրբեջանի կառավարությունը նույն հռետորաբանությամբ փորձել է համոզել սեփական  հասարակությանը, որ «ամենազորեղ Ադրբեջանը» կարող է պատերազմ հայտարարել և մեկ օրում վերցնել ԼՂՀ-ն: Սակայն հակառակ նման հավակնոտ հռետորաբանության` Ղարաբաղյան հակամարտության համատեքստում ադրբեջանական հասարակությունն  ականատես չի  լինում որևէ առաջընթացի, բացի Ադրբեջանի աճող ռազմական բյուջեից:

Ծայրահեղական տրամադրություներին զուգահեռ Ադրբեջանում աճող հայատացությունը ստեղծում է վտանգ, որ այդ ծայրահեղական տրամադրությունները կարող են հետագայում ուղղվել հայերի դեմ և Ղարաբաղյան հակամարտության համատեքստում նոր սրացումների պատճառ դառնալ:    

Բացի այդ, Ադրբեջանի կառավարության ջանքերը՝ սեփական հանրությանը ռազմական բյուջեի համար խնայողություններ կատարելու անհրաժեշտությամբ բացատրել  այն պարադոքսը, թե ինչու է հասարակությունը ստիպված առերեսվել տնտեսական խնդիրների, երբ էներգետիկ եկամուտերը երկրում շարունակում են աճել, հասարակությանն էլ ավելի են ստիպում իրեն խափված զգալ:  

Եթե փորձենք ամփոփել, պետք է փաստենք, որ Ադրբեջանի ներկայիս կառավարության ոչ հեռանկարային քաղաքականությունը`ամեն ինչ անել  հասարակությանը «բռի մեջ պահելու» համար, «երջանիկ ավարտ» չի խոստանում հենց վարչակարգի համար: Եթե Ադրբեջանի կառավարությունը շաունակի նույն ոճով, ապա վաղ թե ուշ նա հայտվելու է այն նույն թակարդում, որը լարել է սեփական հանրության համար՝ ի դեմս երկրում աճող ծայրահեղական տրամադրությունների, որոնք կարող են ուղղվել հենց իշխանության դեմ՝ դուրս գալով նրանց տիրապետության սահմաններից:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: