ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի նախագահը եվրագոտու կառավարություն ստեղծելու կոչ է արել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն օրերս եվրագոտու կառավարություն ստեղծելու մասին կոչ է արել իր եվրոպական գործընկերներին: Քանի որ հունական ճգնաժամն իր բոլոր հետևանքներով խոր հետք է թողել եվրոպական հասարակության վրա՝ ավելացնելով եվրոսկեպտիկների թվաքանակը, Օլանդը որոշել է մեղմել ԵՄ քաղաքացիների հիասթափությունը և այնպիսի ծրագիր մշակել, որն իբրև թե կամրապնդի Եվրոպական միության հեղինակությումը և կբարձրացնի վերջինիս վարկանիշը:

Ինչպես հայտնում է Euronews-ը՝ փորձելով կյանքի կոչել երբեմնի եվրահանձնակատար Ժակ Դելորի վաղուց մոռացված նախագիծը՝ Օլանդն առաջարկում է սեփական խորհրդարանով ու սեփական բյուջեով նոր, ավելի ամուր ու արդյունավետ եվրագոտի ստեղծել:

Ժակ Դելորը, ով երկար տարիներ եղել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը, իսկ 1985-1995 թ.թ. ղեկավարել է Եվրոպական հանձնաժողովը, համարվում է «եվրոյի» ճարտարապետներից մեկը կամ, այսպես ասած, «եվրոյի կնքահայրը»: Եւ ահա այս նշանավոր ֆրանսիացու 90 ամյակի առթիվ է, որ Օլանդը՝ նրա քաղաքական հետևորդը, որոշել է վերհիշել ու ԵՄ օրակարգ մտցնել եվրագոտու բարեփոխման այս հարցը:

«ԵՄ համար այժմ կենսական նշանակություն ունի իր տեսլականը վերաձևավորելը, ինչպես նաև պարոն Դելորի կողմից 1989-ին հիմնադրած եվրոպական միասնական արժույթի գաղափարը թարմացնելն ու բարեփոխելը: Եվրագոտու ներկա կառուցվածքը խիստ տեխնիկական է ու չոր ֆինանսական», - Օլանդը նշել է ֆրանսիական Journal du Dimanche-ին տված իր հարցազրույցում:

Սակայն Օլանդի նման նախաձեռնությունն արժանացել է սուր քննադատության ու համատարած թերհավատության թե՛ Ֆրանսիայի ներսում, թե՛ դրանից դուրս:

«Ես չեմ կարծում, թե մենք ևս մեկ խորհրդարանի կարիք ունենք: Միակ բանը, ինչի կարիքն ունենք հիմա, տնտեսական քաղաքականությունը կոորդինացնելն է ԵՄ-ն հզորացնելու նպատակով», - մասնավորապես հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ, այժմ ընդդիմադիր Նիկոլա Սարկոզին, ով 2017-ի նախագահական ընտրություններին հավանաբար նույնպես պատրաստվում է առաջադրվել, - «Մենք ընդամենն այնպիսի ֆրանսիական տնտեսական քաղաքականության կարիք ունենք, որը չի հակասի եվրագոտու մյուս երկրների վարած քաղաքականությանը», - ավելացրել է Սարկոզին:

Օլանդի առաջարկին հեգնանքով է մոտեցել նաև Մեծ Բրիտանիայի «անկախականների» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժը, ով որպես «ծայրահեղ հուսահատ» առաջարկ է որակել Օլանդի կոչը, - հայտնում է բրիտանական Daily Mail-ը:

Ամեն դեպքում Ֆրանսուա Օլանդը խիստ ոգևորված է երևում և ջանք չի խնայի իր գաղափարն իրականացնելու համար: Նա ուշադրություն չի դարձնում լրագրողների ու փորձագետների այն կանխատեսումներին, որ եվրագոտու կառավարություն ստեղծելու գաղափարը մասամբ կամ ամբողջովին ձախողվելու է և ամենայն հավանականությամբ անհաջողությամբ է պսակվելու:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: