Ադրբեջան. լրագրողներին պարգևատրել են մեդալներով և քրեական հոդվածներով
Ադրբեջանում հուլիսի 21-ին նշում էին ադրբեջանական ազգային հրատարակչության 140-ամյակը, ինչի կապակցությամբ երկրի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Մամուլի խորհրդի կառավարման անդամներին, հայտնում է APA գործակալությունը:
Այս կապացությամբ իր շնորհավորական խոսքում Ալիևն ընդգծել է, որ, չնայած ադրբեջանական հրատարակչությունը 140-ամյա պատմություն ունի, սակայն այն ամբողջապես «ազատ և անկախ» դարձել է միայն վերջին 20 տարիների ընթացքում:
Ընդգծելով լրատվամիջոցների զարգացման ուղղությամբ կատարվող բարեփոխումների կարևորությունը՝ Ալիևը վստահեցրել է, որ իշխանությունները շարունակելու են այս հարցում առաջնորդվել «ժողովրդավարական» սկզբունքներով: «Իրականում ազատ մամուլի առկայությունը թեթևացնում է նաև իմ աշխատանքը, քանի որ իմ օգնականները հաճախ կա՛մ ուշացնում են, կա՛մ թաքցնում տեղեկությունները: Սակայն ես հետևում եմ ԶԼՄ-ներին»,-ասել է Ալիևը՝ կոչ անելով լրագրողների գրել կոռուպցիայի և մարդու իրավունքների մասին:
Մամուլի խորհրդի նախագահ Աֆլատուն Ամաշովն իր հերթին շնորհակալություն է հայտնել երկրի նախագահին մամուլի զարգացմանը նպաստելու համար, ինչի մասին «վկայում» է նաև տոնի կապացությամբ մի շարք լրագրողներին մեդալներով, շքանշաններով և պատվոգրերով պարգևատելու փաստը:
Իհարկե հերքել, թե ադրբեջանական իշխանություններն, ավելի ճիշտ երկրի նախագահն, ուշիուշով հետևում է ԶԼՄ-ներին և ամեն կերպ փորձում է վերհանել կաշառակերության և մարդու իրավունքների խախտման դեպքերը, հնարավոր չէ: Սակայն գործնականում ակնհայտ է դառնում, որ դա արվում է ոչ թե երկիրը ժողովրդավարական դարձնելու, այլ իշխող ավտորիտար վարչակարգի գաղափարները չկիսող քաղաքացիների բացահայտելու համար: Հեղինակավոր միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության գնահատականով` այժմ Ադրբեջանում 80 քաղբանտարկյալ կա, իսկ կազմակերպության մամուլի ազատության վերջին վարկանիշային աղյուսակի համաձայն` Ադրբեջանը ճանաչվել է ոչ ազատ երկիր:
Հատկանշական է, որ Ալիևի կողմից «մամուլի ազատության» գովաբանման միջոցառումներից մի քանի օր առաջ Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի ներկայացրած բողոքը և ուժի մեջ է թողել նրան 7.5 տարով ազատազրկելու մասին որոշումը։ Նա դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու, հարկերի վճարումից խուսափելու, յուրացումների, կաշառակերության ու լիազորությունների չարաշահման մեջ։
Ընդհարապես, ծանոթանալով բանտարկված ադրբեջանցի լրագրողներին և իրավաշտպանների ներկայացրած մեղադրանքներին, տպավորություն է ստեղծվում, որ ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելը, հարկերի վճարումից խուսափելը, յուրացումների, կաշառակերություն ու լիազորությունների չարաշահումը և պետական դավաճանությունն այս ոլորտի այն մասնագետների շրջանում, ովքեր հետևել են երկրի նախագահի կոչին և բարձրաձայնել են կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին, բավականին նորաձև է կամ էլ ադրբեջանական իշխանություններն իրականում ոլորտի այդ մասնագետներին պարգևատրում են ոչ թե շքանշաններով և մեդալներով, այլ՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ