Ճանաչե՛նք Արցախը. Քաշաթաղ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բաժանված է 8 վարչական շրջանների, որոնցից ամենամեծը Քաշաթաղի շրջանն է:
Տարածքը և բանակչությունը
Քաշաթաղի շրջան գտնվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության հարավ-արևմուտքում: Այն ամենամեծն է Արցախում, և տարածությամբ մոտավորապես հավասար է ՀՀ Սյունիքի մարզին:
Շրջանի մակերեսը 3377 քառ. կմ է: Քաշաթաղն ընդգրկում է Հագարի գետի ավազանը և Որոտանի ստորին հոսանքի ավազանը։ Շրջանը արևմուտքում սահմանակից է ՀՀ Սյունիքի մարզին, հյուսիսում և արևելքում՝ Քարվաճառի, Մարտակերտի Ասկերանի, Շուշիի, Հադրութի շրջաններին, հարավում՝ Իրանին։
Շրջանի հյուսիսային կեսը լեռնային է, իսկ հարավային կեսը Արցախի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաների նախալեռնային գոտին է, որտեղ բարձրությունների տարբերությունը համեմատաբար փոքր է։
Պատմական ժամանակներում այս տարածքները մտնում էին Սյունիքի Կովսական գավառի մեջ:
Շրջանի բնակչությունը 2005 թվականի մարդահամարի տվյալների համաձայն կազմում է 9.763 մարդ: Էթնիկ առումով բնակչությունը միատարր է ՝ գլխավորապես հայեր են։
Կլիման
Արցախի կլիման չափավոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը +11°C է։ Ամենատաք և արևոտ ամիսների՝ հուլիսի և օգոստոսի միջին ջերմաստիճանն է համապատասխանաբար՝ +22°C և +21°C։
Վարչական բաժանում
Շրջանում կա 94 բնակավայր, որոնցից 53-ն ունի համայնքի կարգավիճակ: Քաղաքային բնակավայրերն են Կովսականն ու Միջնավանը (ընկած են Քաշաթաղի շրջանի հարավային մասում): Քաշաթաղի շրջանային կենտրոնը` քաղաք Բերձորն է (նախկին անվանումը` Լաչին), որի բնակչությունը կազմում է մոտ 3000 մարդ: Բերձորը չափազանց կարևոր ռազմավարական նշանակությունի ունի Արցախի համար, քանի որ այստեղով է անցնում ԼՂՀ-ն Հայաստանի Հանրապետության հետ կապող Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին, որը ղարաբաղցիները համարում են «կյանքի ճանապարհ»: Բերձորն ազատագրվել է 1992թ. մայիսին:
Քաղաքի մի ծայրից մյուսն ընկած տարածությունն այնքան էլ մեծ չէ, սակայն նրանց միջև բարձրությունը կազմում է մոտավորապես 300 մետր` այդպիսով քաղաքին տալով աննկարագրելի գեղեցկություն:
Տնտեսություն
Քաշաթաղը հարուստ է ջրային պաշարներով, որոնք շահավետ օգտագործելու համար կառուցվում է ջրամբարներ: Շրջանում հիմանկանում զբաղվում են գյուղատնտեսությամբ:
Քաշաթաղի բյուջեն 2008 թվականին դրությամբ կազմել է 2 մլրդ. 370 մլն դրամ:
Տեսարժան վայրեր
Այժմ Քաշաթաղի շրջանում պահպանվել են մոտ 3 տասնյակ վանքեր ու եկեղեցիներ, պատմական հուշարձաններ:
Վանքերից շատ հայտնի է 4-րդ դարում կառուցված Ծիծեռնավանքը, որը ազատագրումից հետո հիմնովին վերակառուցվել:
Լավ են պահպանվել նաև 17-րդ դարում կառուցված մի շարք եկեղեցիներ` Հակի Սուրբ Մինաս, Միրիկի Սուրբ Աստվածածին, Հոչանցի Սուրբ Ստեփանոս, Հերիկի Սուրբ Գևորգ, Շալուայի, Սթունիսի, Արախիշի, Մազրայի սրբավայրերը:
Աղավնո գետի աջ ափից մոտ 1 կմ հեռու` բարձր ժայռի վրա, որի տակ քարանձավներ են, գտնվում է 12-13-րդ դարերում կառուցված Մկնատամի Խաչ մատուռ-եկեղեցին: Բերձորից մոտ 60 կմ հյուսիս ընկած Արախիշ գյուղում դարձյալ կիսակործան վիճակում կանգուն է 12-13-րդ դարերի մեկ այլ հուշարձան` կամարակապ եկեղեցի, որը պայթեցվել է 1983թ.: Նման և ավելի վատթար վիճակում են Հարարի (16-17-րդ դդ.), Վակունիսի եկեղեցիները, Կաթոսավանքը (9-11-րդ դդ.), Աղբրաձորի վանքը (9-11-րդ դդ.): Կան նաև ժայռափոր եկեղեցիներ Ծաղկաբերդում (Քրօնքի վանք), Տանձուտում, Հոչանցում: Վերջինիս մասին հիշատակություն կա Առաքել Դավրիժեցու «Պատմություն» գրքում: Ըստ պատմիչի` Տաթևի Մեծ անապատից բարձրաստիճան մի քանի հոգևորականներ գալիս են այստեղ և հիմնում անապատ:
Մյուս ժայռափոր մատուռը գտնվում է Աղավնոյի ձախափնյա Տանձուտ գյուղից հյուսիս-արևելք` բարձրադիր ժայռակերտ համալիրում:
Ժամանակակից ճարտարապետության կոթողներից է Բերձոր քաղաքի մուտքը զարդարող Սուրբ Համբարձման եկեղեցին, որի հիմքը դրվեց 1996 թ. Ա. Հակոբյանի նախաձեռնությամբ:
Քաշաթաղի շրջանի հյուսիս-արևելյան մասում է գտնվում տաք ջրերի բնական գեյզերը, որը իր Քարվաճառյան նմանակից տարբերվում է ջրի ջերմաստիճանի ցածրությամբ: Բնական գեյզերի բուժիչ և կազդուրիչ հատկությունները նույնն են, ինչ Քարվաճառի շրջանի Ջերմաջրինը (տաք ջրեր):
այլ նյութեր այս թեմայով
- Ոչ թե ազատագրված տարածքներ կամ որևէ այլ ձևակերպում, այլ ԼՂՀ շրջաններ Առավել նպատակահարմար է բոլոր հնարավոր դեպքերում կիրառել դրանց ներկայիս անվանումները՝ ըստ վարչատարածքային բաժանման...
- ճանաչե՛նք Արցախը. Շուշի Այս փոքր տարածք ունեցող շրջանում կա 152 հայկական պատմաճարտարապետական հուշարձան: Դրանց զգալի մասը գտնվում է Շուշի...
- Ճանաչե՛նք Արցախը. Մարտունի Մարտունու շրջանը անվանվում է «Արցախյան շոմպայն», քանի որ գրեթե բոլոր տեղաբնակները պատրաստում են տնական գինի,...
- Ճանաչե՛նք Արցախը. Ասկերան Ասկերանի շրջանում է գտնվում «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցը
- Ճանաչե՛նք Արցախը. Հադրութ Հադրութի շրջանը, որը Հայաստանի պատմության մեջ հայտնի է Դիզակ անվամբ, արդարացիորեն համարվում է թանգարան բաց երկնքի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ