ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեխնիկական դեֆոլտ Ուկրաինայու՞մ

Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայի կառավարությունն ինտենսիվ բանակցությունների մեջ էր գտնվում իր վարկատուների հետ՝ արտաքին պարտքի վերակազմավորման պահանջով:

Ուկրաինական տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում՝ հաշվի առնելով երկրի արևելյան հատվածում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմը, լարված իրադրությունն ու Ռուսաստանի հետ գազատար խողովակաշարերի հետ կապված խնդիրները: Վերջին 2 տարիների ընթացքում ուկրաինական ՀՆԱ-ն 23 տոկոսով ընկել է, ինչը շատ նման է հունական ճգնաժամին՝ մի տարբերությամբ, որ այնտեղ տնտեսության քայքայումն այդքան կարճ ժամանակում տեղի չունեցավ, և այդքան կտրուկ ու անսպասելի չեղավ:

Ուկրաինական կողմը՝ չկարողանալով խուսափել սննկացումից, ցանկանում է 40 տոկոսով կրճատել  իր պարտքը՝ էապես թեթևացնելով այն, սակայն դա անիրատեսական է, և վարկատուներից ոչ ոք չի համաձայնել նման պահանջի հետ: Փոխարենը վարկատուներն առաջարկել են օգտագործել Ուկրաինայի կենտրոնական բանկի պահեստային գումարները արտաքին պարտքը մարելու նպատակով, ինչն ուկրաինական կառավարությունն անմիջապես մերժել է: Բանն այն է, որ եթե 9.6 միլիարդ դոլարանոց պաշարը կառավարությունն օգտագործեր պարտքերի մարման նպատակով, երկրում տեղի ունեցող գնաճի և ազգային արժույթի՝ գրիվնիայի անկման պարագայում, դա կարող էր չափազանց ռիսկային ու վտանգավոր քայլ լինել:

Մտահոգված երկրի տնտեսական վիճակով՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շեշտել է, որ այժմ իրենց քաղաքականության գլխավոր առաքելությունն է լինելու ուկրաինացիների կյանքի որակի բարձրացումը երկարաժամկետ հեռանկարով:

«Որպեսզի մենք տնտեսական կայուն աճ ապահովենք, պետք է առաջին հերթին տնտեսական ազատության բարձր մակարդակ ապահովենք, ներդրումների համար արդյունավետ ու գրավիչ միջավայր», - նշել է նախագահը:

Ինչևէ, անդրադառնալով Ուկրաինայի գլխավոր վարկատուներից մեկին՝ Արժույթի միջազգային հիմնադրամին, հարկ է նշել, որ ամսվա վերջին՝ հուլիսի 31-ին, այն պետք է քննարկի Ուկրաինային տրամադրելիք օգնության նոր՝ 17.5 միլիարդ դոլարանոց փաթեթը, որը մաս է կազմում այն 40 միլիարդ դոլարի չափով հսկայական գումարին, որն ի սկզբանե վճռված էր տալ Ուկրաինային:

«Սա չափազանց հավակնոտ ծրագիր է և շատ ռիսկեր է ներառում՝ հատկապես եթե հաշվի առնենք երկրի արևելյան հատվածում չխաղաղվող հակամարտությունը», - նշել է ԱՄՀ ղեկավար Քրիսթին Լագարդը, ով ամեն գնով ցանկանում է խուսափել Հունաստանի հետ ունեցած դառը փորձի կրկնությունից:

Նկատի ունենալով Հունաստանի դեպքի արդիականությունը, և այն բոլոր սպառնալիքները, որ այն կրում էր համաշխարհային տնտեսության նկատմամբ, Հունաստանի հետ չի կարողացել չհամեմատվել նաև Ուկրաինայի ֆինանսների նախարարը:

«Այո՛, երկում տեխնիկական դեֆոլտ է: Բայց պետք չէ վախենալ այդ բառից: Որևէ կերպ այն ազդեցություն չի ունենա երկրի բանկային համակարգի վրա: Սա Հունաստանը չէ վերջիվերջո: Ուկրաինայում լրիվ ուրիշ իրավիճակ է», - շեշտել է նորանշանակ նախարար Նատալի Յարեշկոն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    12 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: