ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանը Մեծ Բրիտանիայից 1.9 տրիլիոն ֆունտ փոխհատուցում է պահանջում

Մեծ Բրիտանիան պետք է Հնդկաստանին փոխհատուցի 200 տարվա գաղութատիրական իշխանության համար: Այս մասին հայտարարել է հնդկական ընդդիմության ներկայացուցիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Շաշի Թհարուրը՝ Օկսֆորդի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ:

«Բրիտանիայի տնտեսական աճը երկու դարերի ընթացքում ապահովվել է Հնդկաստանը թալանելու հաշվին»,- նշել է Թհարուրը՝ ընդգծելով, որ Հնդկաստանի մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ, երբ Բրիտանիան նոր է զավթել երկիրը, կազմել է 23 տոկոս, իսկ Հնդկաստանից անգլիացիների հեռանալուց հետո (1947թ.) այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 4 տոկոս:

«Փաստացիորեն բրիտանական արդյունաբերական հեղափողությունը հիմնվել է Հնդկաստանի ապաարդյունաբերականացման վրա», -նշել է քաղաքական գործիչը՝ որպես օրինակ բերելով ջուլհակագործությունը, որը մեծ անկում էր ապրել բրիտանական իշխանության տարիներին, քանի որ անգլիացիները հարկեր էին նշանակել ջուլհակագործական արտադրանքի վրա՝ Հնդկաստանից արտահանելով միայն հումք: Այսպես, եթե մինչ գաղութացումը Հնդկաստանին բաժին էր հասնում պատրաստի հագուստի համաշխարհային շուկայի 27 տոկոսը, ապա գաղութային շրջանում՝ ընդամենը 2 տոկոսը:

Միևնույն ժամանակ հնդիկ քաղաքական գործիչն անհեթեթ է համարել, այն հանգամանքը, որ անգլիացիները հպարտանում են, որ կարողացել են Հնդկաստանը դարձնել աշխարհի ամենամեծ դեմոկրատիան, քանի որ 200-ամյա իշխանության տարիների բրիտանացիներին հաջողվել է միավորել հնդկական բազմաքանակ իշխանություններին: «Նրանք ձերբակալում էին, կտտանքների ենթարկում, սպանում, ապա հռչակում դեմոկրատիա»,- ասել է Թհարուրը:

Հարկ է նշել, որ Թհարուրի ելույթը դրական մեծ արձագանք է առաջացրել հնդկական հասարակությունում: Սոցիոլագիական վերջին հարցումների համաձայն՝ հնդիկների մեծամասնությունը ցանկանում է, որ Մեծ Բրիտանիան առնվազն պաշտոնապես ներողություն խնդրի գաղութային իշխանության ժամանակ գործած հանցագործությունների համար: «Շաշի Թհարուրի ելույթը ամբողջությամբ արտացոլում է հնդիկների հայրենասիրական զգացմուները: Այն հնչել է ճիշտ տեղում և ճիշտ փաստարկներով»,- նշել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

Սպասվում է, որ Հնդկաստանի գաղութացման կապակցությամբ Մեծ Բրիտանիայի պատասխանատվության հարցը կքննարկվի Հնդկաստանի վարչապետ Մոդիի՝ մինչև այս տարվա վերջ Լոնդոն կատարելիք այցի ժամանակ: Սակայն փորձագետները վստահ են, որ Մեծ Բրիտանիան որևէ փոխհատուցում չի վճարի Հնդկաստանին, քանի որ հնդիկների այս պահանջները, ինչպես նաև ռեպարացիաներ վճարելու պահանջների գերակշռող մասը, քաղաքական նպատակներ են հետապնդում: Այս մասին վկայում է նաև Մոդիի հայտարարությունն այն մասին, որ «երկու երկրների միջև կատարվածը հաղթահարելու համար հարկավոր է ավելին, քան ֆինանսական փոխհատուցումը»:

Միևնույն ժամանակ Հնդկաստանում արդեն սկսել են հաշվարկել Մեծ Բրիտանիայի վճարելիք փոխհատուցման չափը: Մասնավորապես նշվում է, որ Լոնդոնը պետք է 1.9 տրիլիոն ֆունտ վճարի Դելիին:

1757-1858 թվականներին Հնդկաստանը վերահսկել է բրիտանական Արևելահնդկական ընկերությունը, 1858-1947 թվականներին գտնվել է բրիտանական անմիջական վերահսկողության տակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2025
       
    26.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: