ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղողօրհնեքին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքային օր

ՀՀ կառավարության որոշմամբ` 2015 թվականի սեպտեմբերի 14­-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2015 թվականի սեպտեմբերի 19-­ը` շաբաթ օրը: «Արմենպրես»-­ի փոխանցմամբ՝ գործադիրի նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար­նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ որոշման նպատակն է հնարավորություն ընձեռնել ՀՀ քաղաքացիներին Խաչվերացին` սեպտեմբերի 13­-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

Միաժամանակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ օգոստոսի 16­-ը՝ Խաղողօրհնեքին հաջորդող օրը, լինելու է աշխատանքային: Սակայն, հաշվի առնելով այն, որ հայ ժողովուրդը համարվում է Քրիստոնեությունն ընդունած առաջին ազգը՝ վարչապետը կոչ արեց բոլոր գործատուներին՝ այդ օրն ընդառաջել այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են այցելել իրենց ննջեցյալներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: