ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան 5000 հոգանոց թուրքմենական բանակ կստեղծի Սիրիայում

Թուրքական Radical թերթի փոխանցմամբ Անկարայում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող թուրքմենական ջոկատների ներկայացուցիչների միջև հանդիպում է կայացել: Ինչպես գրում է Postskriptum-ը̦  թուրքերը որոշել են «Իսլամական պետության դեմ պայքարի պատրվակով» այս ջոկատներից 5000 հոգանոց միասնական բանակ ստեղծել՝ Հալեպում պատերազմելու համար:

Հաղորդվում է, որ հանդիպմանը մասնակցել են թուրքմենական ջոկատների 20 ներկայացուցիչներ: Ծրագիրը համակարգվելու է Թուրքիայի հետախուզական ծառայությունների (MIT) կողմից: Տեղեկության համաձայն այս «բանակի» առաջնային խնդիրն է լինելու «վերահսկողություն հաստատել Սիրիայի այն տարածքների նկատմամբ, որոնք բնակեցված են գերազանցապես թուրքմեններով»: Ենթադրվում է, որ «թուրքմենական բանակը» համալրվելու է Թուրքիայում ապրող և թուրքական բանակում ծառայող թուրքմեններով, որոնք պետք է համապատասխան վերապատրաստում անցնեն:

Ավելի վաղ թուրքական Today’s Zaman-ը հայտնել էր, որ Սիրիայի թուրքմենական համայնքը որոշել է համատեղ հրամանատարական մարմին ստեղծել, որը կրելու էր «Սուլթան Մուրադի ջոկատներ» անունը: Ինչպես նշվում էր հաղորդագրության մեջ, այս քայլի նպատակն է միավորել մասնատված թուրքմենական զինված ուժերին, որոնք ներկայումս Սիրիայում կռվում են «տարբեր ընդդիմադիր խմբավորումների կազմում»:

Նշենք, որ թուրքական կառավարությունը բազմիցս մեղադրվել է Սիրիայի թուրքմեններին զինամթերք և ֆինանսական օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց Ասադի վարչակազմի դեմ որպես հերթական գործիք կիրառելու մեջ:  Պաշտոնական Անկարան և թուրքմենական ուժերը հերքում են այն մեղադրանքները: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    21°   
    18.05.2024
    22°  12° 
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: