ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանական իշխանությունների թիրախում են հայտնվել նաև ընդդիմադիրների հարազատները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված ուղերձում ադրբեջանցի քաղաքական էմիգրանտ Էմին Միլիի ազգականները հայտարարել են, որ հրաժարվում են վերջինիս հետ իրենց ազգակցական կապից:  Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Միլիի հարազատներն իրենց այդ քայլը մեկնաբանում են այն հանգամանքով, որ «Միլին դավաճանել է Ադրբեջանին և ներկայումս իրականացնում է ծայրահեղական հակաադրբեջանական արշավ»:

Ինտերնետային «Meydan TV» նախագծի ղեկավար Էմին Միլին 2002-2004 թվականներին եղել է Ֆրիդրիխ Էմբերտի հիմնադրամի ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար և  Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով Եվրոպայի խորհրդի խորհրդական: Ադրբեջանական իշխանությունների հասցեին իր քննադատական հրապարակումների պատճառով 2009 թվականին ձերբակալվել է: Նրան դատապարտել էին 2,5 տարվա ազատազրկման, սակայն միջազգային հանրության ճնշման ներքո պայմանականորեն ազատ է արձակվել 2010 թվականին: Բանտից դուրս գալուց հետո է Միլին շարունակում է հանդես գալ ադրբեջանական իշխանությունների քննադատությամբ:  2013 թվականից ընդդիմադիր բլոգերը ղեկավարում է անկախ այլընտրանքային առցանց «Meydan TV» հեռուստաընկությունը, որը հեռարձակվում է Բեռլինից:

Միլի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով ադրբեջանական իշխանությունները հուլիսի 27-ին ձերբակալել էին նրա կնոջ եղբորը՝ ծրագրավորող Նազիմ Աղաբեկովին, ում մոտ հետագայում թմրանյութ էին հայտնաբերել: Այս կապակցությամբ Միլին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կատարվածը կապված է ադրբեջանական իշխանությունների՝ «Meydan TV» նախագիծը փակելու մտադրության հետ: Միլին հայտարարել է, որ մի քանի շաբաթ առաջ իրեն սպառնացել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Ազատ Ռահիմովը:

Ադրբեջանական իշխանությունները, չկարողանալով անմիջական հաշվեհարդար տեսնել Միլիի հետ՝ փորձում են լռեցնել նրան՝ պատժելով ակտիվիստի ընտանիքի անդամներին և ազգականներին, ինչը բավականին տարածված է Ադրբեջանում: Ամենայն հավանականությամբ Էմին Միլիի հարազատները, Ալիևին վերոնշյալ բովանդակությամբ ուղերձ հղելով, փորձում են խուսափել ադրբեջանական իշխանությունների հետապնդումներից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: