Սպառողական զամբյուղը Եվրոպայում. Արևելյան Եվրոպան զիջում է արևմտյանին
Նվազագույն աշխատավարձի մակարդակը երկրեերկիր զգալիորեն տարբերվում է Եվրոպայում: Որպես կանոն, նվազագույն աշխատավարձը հաշվառվում է տվյալ երկրում բոլոր աշխատողների, կամ գոնե աշխատողների մեծամասնության շրջանակներում:
Կան պետություններ, որտեղ բնակչության կենսամակարդակը երկու անգամ ավելի բարձր է, քան Եվրոպական միության միջին ցուցանիշը, և միևնույն ժամանակ կան երկրներ, որտեղ այն միջինից կիսով չափ ցածր է: Խոշոր եվրոպական երկրներից միջինին ամենամոտ կանգնածը Գերմանիայի նվազագույն աշխատավարձերն են: Ըստ Եվրոստատի վիճակագրական տվյալների՝ Գերմանիայում սպառողական զամբյուղը համաեվրոպականից ընդամենը 1.8 տոկոսով է թանկ, բայց միևնույն ժամանակ ներառում է մոտ 750 տեսակի ապրանքներ ու ծառայություններ կյանքի տարբեր ոլորտներից, իսկ զամբյուղի բովանդակությունն այստեղ լիովին արտացոլում է երկրի գիտական և տեխնիկական առաջընթացը: Գերմանական գնային քաղաքականությունն էլ համապատասխանում է ողջ Եվրոպական միության «ոսկե միջինին»:
Ուշագրավ է, որ Գերմանիայի հյուսիսային հարևանների՝ դանիացիների մոտ կենսամակարդակը 41.9 տոկոսով բարձր է, քան ԵՄ միջինը: Թանկարժեք են համարվում նաև մյուս սկանդինավյան պետությունները. Շվեդիայում կենսամակարդակը 28 տոկոսով է բարձր համաեվրոպականից, Ֆինլանդիայում՝ 24 տոկոսով, իսկ ահա Նորվեգիան, որը նույնիսկ Եվրոպական Միության անդամ չի հանդիսանում՝ 59.2 տոկոսով գերազանցում է ԵՄ միջին կենսամակարդակը: Ի դեպ Շվեյցարիան ևս, Եվրամիության անդամ չլինելով հանդերձ, Եվրոպայի ամենաթանկ երկրների շարքին է դասվում (58 տոկոս):
Իսկ ամենաէժան ապրուստն ահա, համաձայն Eurointegration.com կայքի հրապարակած տվյալների՝ Բալկաններում է: Բուլղարիայում սպառողական զամբյուղը միջին եվրոպականից էժան է 51%-ով: Իսկ նվազագույն աշխատավարձն այստեղ ամենացածրն է ԵՄ երկրների շարքում՝ 184 եվրո: Հարևան Մակեդոնիայում և Ալբանիայում, որոնք ԵՄ անդամ չեն, մինիմալ աշխատավարձը զիջում է նույնիսկ Բուլղարիային՝ 157 եվրո:
Սակայն, միևնույն ժամանակ, կան այնպիսի երկրներ, որտեղ մինիմալ աշխատավարձն անցնում է 1000 եվրոյից՝ Մեծ Բրիտանիա (1379 եվրո), Ֆրանսիա (1458 եվրո), Իռլանդիա (1462 եվրո), իսկ Բելգիայում և Նիդեռլանդներում այն հասնում է 1502 եվրոյի: Ուշագրավ է, որ Եվրոպայի ամենաբարձր նվազագույն աշխատավարձն արձանագրվել է Լյուքսեմբուրգում՝ 1923 եվրո, որը փաստորեն 10 անգամ բարձր է Եվրոպայի ամենացածր մինիմալ աշխատավարձից:
Հետաքրքրական է նաև, որ օրինակ Ֆրանսիայում, սպառողական զամբյուղը, բացի բազմատեսակ անհրաժեշտ մթերքներ ու ծառայություններ պարունակելուց, ներառում է նաև այցելությունները ռեստորաններ և գեղեցկության սրահներ: Իսկ Մեծ Բրիտանիայում էլ ահա երբեք չեն մոռանում ներառել այն իրերը, որոնք ծառայում են տան վերանորոգմանը կամ այգեգործությանը:
Հետևաբար Արևմուտքում սնունդը բնակչության միակ հիմնական պահանջը չի համարվում: Եվրոպացիները խիստ ուշադրություն են դարձնում հոգևոր սննդին ևս՝ սպառողական զամբյուղում ընդգրկելով թատրոնի և կինոյի տոմսեր, գրքերի ու պարբերականների գումարներ, ինչպես նաև լողավազաններ և ֆիթնես ակումբներ հաճախելու աբոնեմենտներ: Բջջային ծառայությունների և ինտերնետի մասին հարկ չկա անգամ նշել. դրանք այն պարզագույն ծախսերն են, որոնք ինքնին ենթադրում է եվրոպական սպառողական զամբյուղը:
այլ նյութեր այս թեմայով
- Տնտեսական ճգնաժամի պատճառով ԵՄ-ում մոտ 59 մլն աշխատատեղ կարող է փակվել. FT ԵՄ երկրներում գործազրկությունը կարող է կրկնապատկվել՝ 2021 թվականին հասնելով մինչև 11,2 տոկոսի և մինչև 2024 թվականը...
- Եվրագոտու տնտեսությունը շարունակում է անկում ապրել. ԵԿԲ-ում փնտրում են կոնցեպտուալ լուծումներ ԵԿԲ հաջորդ ղեկավար Քրիստին Լագարդն ով կպաշտոնավարի նոյեմբերի մեկից սկսած, հավանական է, որ կանգնի կառույցի ֆունկցիոնալ...
- Լեհաստանի տնտեսական համաժողովին Հայաստանի չմասնակցության մասին խոսելիս իշխանությունները մի փաստ բաց են թողնում Բանն այն է, որ համաժողովի պաշտոնական կայքէջում մինչ մեր կողմից մասնակցության չհաստատումը, հայտարարվել էր, որ կարևոր...
- Դանիան ԵՄ ամենաթանկ երկիրն է Դանիայում գների մակարդակը 41,5 %-ով բարձր է միջին եվրոպականից։ Սա զգում են նաև երկրի հյուրերը, քանի որ սնունդը, հյուրանոցներում...
- Ֆրանսիացի ինժեներները մետաղական կամուրջներ կկառուցեն Հայաստանում Մետաղական կամուրջների շինարարության, ենթակառուցվածքների բարելավման ոլորտում մասնագիտացած ընկերության ներկայացուցչի...
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու...
- Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ին երկրի անդամակցությանը. Մեդինսկի Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խնդրում է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվի...
- ԵՄ առաջնորդները կքննարկեն գազի համատեղ գնումների հարցը Բրյուսելը հայտարարել է, որ դա կօգնի երկրներին սկսել գազի համատեղ գնումներն այս տարի, և ակնկալվում է, որ այս շաբաթ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ