ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ում նորից ակտիվացել են զենքի առևտրի սահմանափակման շուրջ քննարկումները

BBC

Օրերս ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի քաղաքներից մեկի դպրոցում հերթական կրակոցներն են հնչել, ինչի արդյունքում սպանվեց 17 և վիրավորվեց մի քանի տասնյակ աշակերտ: Մարդասպանը այս դպրոցում ուսանած տասնիննամյա Նիկոլաս Կրուզն էր, ում վատ վարքի համար հեռացրել էին դպրոցից: Ոստիկանությունը հաճախ էր այցելում կամ տեղեկանում Քրուզի մասին:

Միջադեպի հետ կապված ամերիկյան դպրոցների աշակերտների շրջանում ինքնաբուխ շարժում է ծավալվել, որի ակտիվիստները պահանջում են խստացնել հրազենի առևտրի մասին օրենքները: Սոցիալական ցանցերի շնորհիվ հազարավոր դեռահասներ, որոնցից շատերը դեռևս քվեարկելու իրավունք չունեն, միացել են շարժմանը: Նոր շարժումն աչքի է ընկնում նոր ուժով ու հասունությամբ, ինչով էլ տարբերվում է նախորդ բողոքներից:

Այս ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո ամերիկյան այդ դպրոցի աշակերտ Ալեքսը և նրա ընկերներից չորսը քարոզարշավ են սկսել «այլևս երբեք» խորագրով: Դեպքից հետո մի քանի տասնյակ դեռահասներ անխոնջ քարոզչություն են իրականացնում, այդ թվում՝ ամերիկյան հեռուստաալիքներով՝ հայտարարելով, որ չեն հանձնվի և կշարունակեն պահանջել զենքի առևտրի արգելք:

«Սա խելագարություն է. 19-ամյա մարդն իրավունք չունի ալկոհոլ գնել, բայց կարող է հեշտությամբ գնել AP-15 ավտոմատ հրացան, մարտական զենք», - ասում են ակցիայի մասնակիցները:

Նրանք հայտարարել են, որ մտադիր են մարտի 24-ին երթ կազմակերպել «հանուն մեր կյանքի» կարգախոսով այլ կազմակերպությունների հետ համատեղ, որոնք աջակցում են զենքի վերահսկման միջոցների ներդրմանը:
Դեպքից օրեր անց ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ֆլորիդայի նահանգում կրակոցները վկայում են այն մասին, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ավելի հրատապ անվտանգության կանոններ ներկայացնեն զենքի վաճառքի հետ կապված: Նա ասել է, որ երեխաների մասին հոգ տանելը պետք է լինի ԱՄՆ իշխանությունների առաջին մտահոգությունը: Հաշվի առնելով, որ ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում` գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ զենքի ազատ տիրապետման կողմնակիցներն են, Օբամայի հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես կշտամբանք ուղղված իր քաղաքական մրցակիցներին: Թվիթերում կատարած նրա գրառման արձագանքից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ շատերը նրա խոսքերը հենց այդպես էլ ընկալել են:

Հարցին անմասն չի մնացել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թվիթերյան իր միկրոբլոգում նա գրել է. «Ցավալի է, որ Հետաքննության դաշնային բյուրոն աչքաթող է արել Ֆլորիդայում նատեսված հրաձգության ազդանշանները: Սա անընդունելի է: Նրանք չափազանց զբաղված են՝ Թրամփի նախընտրական քարոզչության ռուսական միջամտության վկայություններ փնտրելով: Չկա որևէ միջամտություն: Գործ արեք, որպեսզի հպարտանանք արվածով»:

Դոնալդ Թրամփն առաջարկել է արգելել այն սարքերի վաճառքը, որոնք կիսավտոմատ զենքը վերածում են ավտոմատ հրացանների: Թրամփը հանձնարարել է Արդարադատության նախարարությանը ստեղծել այնպիսի օրինագիծ, որը կարգելի այդ սարքերի վաճառքը և օգտագործումը: Ըստ Թրամփի, դա տեղի կունենա շատ շուտով:

Օրերս Թրամփը նաև համաձայնել է, որ անհրաժեշտ է բարելավել զենք գնողների կենսագրության ստուգումների համակարգը: Օրինագիծը չի նախատեսում զենքի գնման նոր սահմանափակումներ, սակայն զենք ձեռք բերողի ավելի մանրամասն ստուգումների անհրաժեշտություն է նախատեսում:

Ցավալի է, բայց պետք է նշել, որ նման ողբերգություններն ԱՄՆ-ում մի տեսակ սովորական կյանքի մաս են դարձել: Վիճակագրության համաձայն՝ 2013-ին ամերիկյան դպրոցներում 37 միջադեպ է եղել, 2014-ին` 58, 2015-ին` 65, 2016-ին`48, անցյալ տարի՝ 65: Միջին հաշվով ստացվում է շաբաթական մեկ դեպք: Եվ դեպքերի գրեթե կեսում կան զոհեր և վիրավորներ: Եվ ինչ անել, ամերիկացիները չգիտեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: