ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սպառողական զամբյուղը Եվրոպայում. Արևելյան Եվրոպան զիջում է արևմտյանին

Նվազագույն աշխատավարձի մակարդակը երկրեերկիր զգալիորեն տարբերվում է Եվրոպայում: Որպես կանոն, նվազագույն աշխատավարձը հաշվառվում է տվյալ երկրում բոլոր աշխատողների, կամ գոնե աշխատողների մեծամասնության շրջանակներում:

Կան պետություններ, որտեղ բնակչության կենսամակարդակը երկու անգամ ավելի բարձր է, քան Եվրոպական միության միջին ցուցանիշը, և միևնույն ժամանակ կան երկրներ, որտեղ այն միջինից կիսով չափ ցածր է: Խոշոր եվրոպական երկրներից միջինին ամենամոտ կանգնածը Գերմանիայի նվազագույն աշխատավարձերն են: Ըստ Եվրոստատի վիճակագրական տվյալների՝ Գերմանիայում սպառողական զամբյուղը համաեվրոպականից ընդամենը 1.8 տոկոսով է թանկ, բայց միևնույն ժամանակ ներառում է մոտ 750 տեսակի ապրանքներ ու ծառայություններ կյանքի տարբեր ոլորտներից, իսկ զամբյուղի բովանդակությունն այստեղ լիովին արտացոլում է երկրի գիտական ​​և տեխնիկական առաջընթացը: Գերմանական գնային քաղաքականությունն էլ համապատասխանում է ողջ Եվրոպական միության «ոսկե միջինին»:

Ուշագրավ է, որ Գերմանիայի հյուսիսային հարևանների՝ դանիացիների մոտ կենսամակարդակը 41.9 տոկոսով բարձր է, քան ԵՄ միջինը: Թանկարժեք են համարվում նաև մյուս սկանդինավյան պետությունները. Շվեդիայում կենսամակարդակը 28 տոկոսով է բարձր համաեվրոպականից, Ֆինլանդիայում՝ 24 տոկոսով, իսկ ահա Նորվեգիան, որը նույնիսկ Եվրոպական Միության անդամ չի հանդիսանում՝ 59.2 տոկոսով գերազանցում է ԵՄ միջին կենսամակարդակը: Ի դեպ Շվեյցարիան ևս, Եվրամիության անդամ չլինելով հանդերձ, Եվրոպայի ամենաթանկ երկրների շարքին է դասվում (58 տոկոս):

Իսկ ամենաէժան ապրուստն ահա, համաձայն Eurointegration.com կայքի հրապարակած տվյալների՝ Բալկաններում է: Բուլղարիայում սպառողական զամբյուղը միջին եվրոպականից էժան է 51%-ով: Իսկ նվազագույն աշխատավարձն այստեղ ամենացածրն է ԵՄ երկրների շարքում՝ 184 եվրո: Հարևան Մակեդոնիայում և Ալբանիայում, որոնք ԵՄ անդամ չեն, մինիմալ աշխատավարձը զիջում է նույնիսկ Բուլղարիային՝ 157 եվրո:

Սակայն, միևնույն ժամանակ, կան այնպիսի երկրներ, որտեղ մինիմալ աշխատավարձն անցնում է 1000 եվրոյից՝ Մեծ Բրիտանիա (1379 եվրո), Ֆրանսիա (1458 եվրո), Իռլանդիա (1462 եվրո), իսկ Բելգիայում և Նիդեռլանդներում այն հասնում է 1502 եվրոյի: Ուշագրավ է, որ Եվրոպայի ամենաբարձր նվազագույն աշխատավարձն արձանագրվել է Լյուքսեմբուրգում՝ 1923 եվրո, որը փաստորեն 10 անգամ բարձր է Եվրոպայի ամենացածր մինիմալ աշխատավարձից:

Հետաքրքրական է նաև, որ օրինակ Ֆրանսիայում, սպառողական զամբյուղը, բացի բազմատեսակ անհրաժեշտ մթերքներ ու ծառայություններ պարունակելուց, ներառում է նաև այցելությունները ռեստորաններ և գեղեցկության սրահներ: Իսկ Մեծ Բրիտանիայում էլ ահա երբեք չեն մոռանում ներառել այն իրերը, որոնք ծառայում են տան վերանորոգմանը կամ այգեգործությանը:

Հետևաբար Արևմուտքում սնունդը բնակչության միակ հիմնական պահանջը չի համարվում: Եվրոպացիները խիստ ուշադրություն են դարձնում հոգևոր սննդին ևս՝ սպառողական զամբյուղում ընդգրկելով թատրոնի և կինոյի տոմսեր, գրքերի ու պարբերականների գումարներ, ինչպես նաև լողավազաններ և ֆիթնես ակումբներ հաճախելու աբոնեմենտներ: Բջջային ծառայությունների և ինտերնետի մասին հարկ չկա անգամ նշել. դրանք այն պարզագույն ծախսերն են, որոնք ինքնին ենթադրում է եվրոպական սպառողական զամբյուղը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: