ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պարսից ծոցի երկրները նոր միասնական կառույց են ստեղծում

Պարսից ծոցի Արաբական երկրների համագործակցության խորհրդի (ԾՀԽ) երկրները` Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն և Օմանը միասնական կառույց են ստեղծել` անվտանգության ապահովման համար: Ինչպես հայտնում է TASS գործակալությունը, այս մասին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ-Ռիյադում հայտարարել է ԾՀԽ-ի գլխավոր քարտուղար Աբդել Լատիֆ Ազ-Զայանին: Նա նշել է, որ «նոր կառույցն իր պարտականությունները կատարելու է ԾՀԽ անդամ-երկրների անվտանգության ուժերի հետ համագործակցության պայմաններում»: Տարածաշրջանային այս կազմակերպության գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ նոր կառույցը համագործակցելու է աշխարի բոլոր անկյուններում գործող նմանատիպ կառույցների հետ` հանցագործությունները կանխարգելելու համար: Միասնական կառույցի կենտրոնակայանը գտնվելու է Աբու-Դաբիում:

Նշենք, որ ԾՀԽ-ն ստեղծվել է 1981 թվականին: Այս 6 երկրներին բաժին է ընկնում նավթի համաշխարհային պաշարների գրեթե 40%-ը: Ի սկզբանե Խորհրդի գլխավոր նպատակը անվտանգության համակարգումն էր տարածաշրջանում: Ընդունված միասնական ռազմավարության համաձայն` անդամ-երկրները ձևավորել էին արագ արձագանքման "Թերակղզու վահան" անունը կրող ուժերը: Հետագայում այս երկրների վերանայեցին ազգային անվտանգության ապահովման իրենց հայեցակարգը և շեշտը դրեցին տնտեսական համագործակցության վրա:

Ո՞րն է պատճառը, որ Ծոցի երկրները հիմա կրկին կենտրոնանում են ռազմական համագործակցության վրա: Դրա համար 2 հիմնական պատճառ կա:

Առաջինը, թերևս, տարածաշրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացումն է: Ներկայումս ԻՊ-ն իր ողջ ուժով սպառնում է Ծոցի արաբական միապետություններին: Ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում ծայրահեղականները մի շարք ահաբեկչություն են իրականացրել սաուդական թագավորությունում և Քուվեյթում: BBC-ի տվյալներով՝ այս ահաբկեչությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 60-ը, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Ծոցի երկրներում ԻՊ-ի բավական մեծ թվով համակիրներ կան: Միայն հուլիս ամսվա ընթացքում սաուդյանիշխանություններն ավելի քան 450 մարդ են ձերբակալել, որոնց կասկածում են ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ:

Երկրորդ պատճառը իրանական գործոնն է: Շիական Իրանի և Ծոցի արաբական սուննիական միապետությունների միջև պայքարը պատմական խոր արմատներ ունի, սակայն լարվածությունն ուժեղացավ 1979 թվականին Իրանում իսլամական հեղաշրջման հաղթանակից հետո: Ծոց – Իրան հակամարտությունը պայմանավորված է նաև երկու ուժային կենտրոնների` Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև առկա քաղաքական պայքարով ու տարածաշրջանային գերակայության համար մրցակցությամբ: Իսկ հիմա` իրանական միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո, Ծոցի միապետությունները ստիպված են քայլեր ձեռնարկել տարածաշրջանում Իրանի ազդեցության տարածումը կանխելու համար: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0 կմ/ժ
    15 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: