«Կյանքի իրավունքը» նոր սահմանադրության նախագծում
Օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակեց նոր` փոփոխված Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը` վերջինիս շուրջ հանրային քննարկումներ խթանելու նպատակով: Նախագծի որոշ դրույթներ արդեն իսկ բուռն արձագանք են առաջացրել: Դրանց շարքում է նաև կայնքի իրավունքին առնչվող հոդվածը: Մասնավորապես նախագծի Հոդված 23-ը, որ կոչվում է «Կյանքի իրավունքը: Մահապատժի արգելքը», սահմանում է. «1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: 2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է: 3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի»: Հասկանալի է` վրդովմունք է առաջացնում հատկապես հոդվածի 2-րդ կետը, որն «անհրաժեշտ ուժի կիրառումը» որպես փաստարկ բերելով, որևէ կերպ չի սահմանում, թե որ դեպքերը կարող են «անհրաժեշտ» համարվել: Ստորև փորձենք դիտարկել, թե ինչպես է միջազգային իրավական ակտերում և այլ երկրների սահմանադրություններում ամրագրվում կյանքի իրավունքը, և կա՞ն արդյոք դեպքեր, երբ այն դադարում է գործել:
Մարդու իրավունքների և ազատությունների շարքում կյանքի իրավունքը բացառիկ տեղ է զբաղեցնում. բնական և անօտարելի այս իրավունքը գերակա է մյուս բոլոր իրավունքների նկատմամբ`լիովին հասկանալի պատճառներով: Աշխարհի գրեթե բոլոր երկրների հիմնական օրենքում ամրագրված այս իրավունքը նշանակում է, որ ոչ ոք չի կարող մարդուն կամայական կերպով զրկել կյանքից: Աշխարհի շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում, վերացված է մահապատիժը` որպես կյանքի իրավունքի ապահովման կարևորագույն երաշխիք: Շատ երկրներում այս իրավունքի ապահովման համատեքստում արգելված են հղիության արհեստական ընդհատումները: Ֆրանսիայի և Սլովակիայի սահմանադրություններում առկա է նույնիսկ մինչև ծնունդը երեխայի կյանքի պահպանման անհրաժեշտության մասին դրույթ:
Կյանքի իրավունքին են սերտորեն առնչվում մարդկային արժանապատվության, ազատության և անձի անձեռնմխելիության իրավունքները: Ինչպես սահմանում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը. «Հոդված 3. Յուրաքանչյյուր ոք ունի կյանքի, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք»:
Սակայն, ինչպես ասում են, յուրաքանչյուրի ազատությունն ավարտվում է այնտեղ, ուր սկսվում է մյուսի իրավունքը. կան բացառիկ իրավիճակներ, երբ կյանքի իրավունքը պարզապես դադարում է գործել: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան շատ ավելի մարմակրկիտ կերպով է սահմանում մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները` նկարագրելով նաև այն դեպքերը, երբ դադարում է գործել կյանքի իրավունքը: Փաստաթուղթը, որը սահմանում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, նախագծվել է 1950թ. նոր ձևավորված Եվրոպայի խորհրդի կողմից: 1953թ. ուժի մեջ մտած կոնվենցիայի հիման վրա էլ հիմնադրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` որպես փաստաթղթում սահմանված իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովող վերպետական մարմին: Նշենք, որ կոնվենցիային պարտավոր են միանալ ԵԽ-ին անդամակցող բոլոր երկրները: Այն արգելում է մահապատժի կիրառումը կառույցի անդամ երկրներում: Եվ այսպես` Կոնվենցիայի Հոդված 2-ը սահմանում է կյանքի իրավունքը, որի համաձայն. «1. Յուրաքանչյուր անձի կյանքի իրավունքը պաշտպանված պետք է լինի օրենքով»: Նույն հոդվածի 2-րդ կետը սահմանում է. «Կյանքից զրկելը չի դիտարկվում որպես սույն հոդվածի խախտում, երբ այն բացարձակապես անհրաժեշտ ուժի կիրառման հետևանք է.
(ա) ցանկացած անձի ապօրինի բռնությունից պաշտպանելու նպատակով;
(բ) օրինական ձերբակալություն իրականացնելու կամ օրենքի հիման վրա կալանված անձի փախուստը կանխելու նպատակով;
(գ) օրենքին համապատասխան ապստամբություն կամ խռովություն ճնշելու նպատակով»:
Ինչպես արդեն նշվեց, այս փաստաթուղթը պարտադիր է ԵԽ անդամ բոլոր երկրների համար, որոնք միանում են դրան` կառույցին անդամակցելիս: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան իր կարգավորման ոլորտում` որպես միջազգային փաստաթուղթ գերակա դիրք ունի նույն ոլորտի ներպետական իրավական նորմերի նկատմամբ: Սա ճշմարտացի է ինչպես զարգացող ժողովրդավարությունների, այնպես էլ կայացած ժողովրդավարական երկրների պարագայում:
Նշենք, որ շատ երկրներ հիմնական օրենքում ամրագրում են կյանքի իրավունքը` օրենքի կարգավորմանը թողնելով այն իրավիճակները, որոնցում այդ իրավունքը պարզապես դադարում է գործել: Իսկ ինչպես արդեն նշվեց` Կոնվենցիային միացած երկրներում նման իրավիճակները չեն կարող կամ իրավունք չունեն սահմանված լինել ավելի լայն, քան նշված են միջազգային այդ փաստաթղթում: Անդրադառնալով մեր փոփոխված սահմանադրության նախագծին` պետք է նշել, որ փոքր-ինչ անհասկանալի է, թե ինչու է հիմնական օրենքը շեշտում բացառիկ իրավիճակներում կյանքից զրկելու օրինաչափությունը: Թեև ենթադրվում է, որ այդ հատուկ իրավիճակները չեն կարող լինել այնպիսին, որ կխախտեն միջազգայնորեն ստանձնած մեր պարտավորությունները, այնուամենայնիվ թերևս տարատեսակ մեկնաբնություններից խուսափելու հնարավորություն կտար «անհրաժեշտ ուժի կիրառումն» արդարացնող իրավիճակների հստակ սահմանումն ու նկարագրությունը: Հակառակ դեպքում կարելի է պարզապես այդ ամենը թողնել օրենքի կարգավորմանը, ինչը և արվում է այժմ` ՀՀ գործող Սահմանադրության պարագայում: Առավել ևս, որ սահմանադրության նախագծում ավելացված կետն, ըստ էության, չի փոխում ոչինչ, պարզապես արձանագրում է մինչև այժմ էլ օրենքով սահմանված բացառությունները:
այլ նյութեր այս թեմայով
- Արցախում մարդիկ ընտրատեղամաս են գալիս նաև ցույց տալու, որ իրենք գոյություն ունեն (ԲԱՑԱՌԻԿ) Մարդիկ գալիս են տեղամասեր բացի կամարտահայտվելուց նաև ամբողջ աշխարհին ցույց տալու, որ իրենք գոյություն ունեն և...
- Այստեղ մենք տեսանք ժողովրդավարական երկիր. Արցախի հանրաքվեի միջազգային դիտորդներ Հուսով եմ, որ միջազգային հանրությունը հաշվի կառնի, որ մարդիկ այս երկրում ազատ են իրենց ընտրության մեջ, ինչը չենք...
- ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումներին կողմ է արտահայտվել քվեարկողների 87,6 տոկոսը ԼՂՀ հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 103 հազար 766 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 428 քաղաքացի կամ...
- ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի մասնակցությունը կազմել է 76.44 տոկոս 20:00-ի դրությամբ հանրապետությունում 103 766 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 79 314 քաղաքացի
- Արցախի հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի Այսօր Արցախի Հանրապետությունում անցկացվող հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենա 102 757 քաղաքացի:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ