ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազախստան-Հայաստան. Սահմանադրությունների 20-ամյակ

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շատ հետխորհրդային երկրներ սկսեցին զարգացնել իրենց սեփական սահմանադրությունը՝ միևնույն ժամանակ ստեղծելով անկախ երկրներ: Փոխվում էին համակարգերը, սկզբունքները, զարգացման մոդելները: Եվ հետխորհրդային երկրների հիմնական փոփոխությունները հիմնարար օրենքներում բաժին ընկան անցյալ դարի 90-ականների կեսերին:

2015 թվականին լրանում է ոչ միայն  Հայաստանի, այլ նաև Ղազախստանի հիմնարար օրենքի ընդունման 20-րդ տարելիցը:  Եվ եթե այսօր Հայաստանը գտնվում է  սահմանադրական հերթական բարեփոխումների եզրին, Ղազախստանում այս 20 տարիների ընթացքում Սահմանադրության փոփոխություններ և լրացումներ կատարվել են երեք անգամ:

«Կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերել են պառլամենտարիզմի, ընտրական օրենսդրության խնդիրներին, ​​ պետության ղեկավարի լիազորությունների փոխանցմանը խորհրդարանին (այս գործընթացը մշտապես ընթացքի մեջ է): 2007 թվականին  փոխվել է նախագահական լիազորությունների ժամկետը. այն երկարաձգվել է մինև 7 տարի: Ներկայումս այդ ժամկետը 5 տարի է, սակայն դա չի տարածվում  առաջին նախագահի լիազորությունների վրա», - «Արմեդիա» ՏՎԳ-ին ներկայացրել է Ղազախստանի Սահմանադրական խորհրդի անդամ Ամանժոլ Նուրմագամբետովը:

Մեկ այլ սահմանադրական փոփոխություն է սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմնի փոխարինումը. այժմ Ղազախստանում Սահմանադրական դատարանի փոխարեն գործում է Սահմանադրական խորհուրդ, որը բաղկացած է 7 անդամից: «Հաշվի առնելով այն փաստը, որ մեր Սահմանադրության հիմքը կազմում է  Ֆրանսիայի Սահմանադրությունը, որոշում է կայացվել ստեղծել Սահմանադրական խորհուրդ՝ ծավալուն ուժերի լիազորություններով: Այն համապատասխանում է մեր երկրում ծառացած իրողություններին և Ղազախստանի Հանրապետությունում ապահովում է բավարար մակարդակի սահմանադրական վերահսկողություն:  Մեր իշխանությունների շրջանակային սուբյեկտները հստակ սահմանված են. դա պետության ղեկավարն է, խորհրդարանի պալատների նախագահները (մեզ մոտ երկպալատ խորհրդարան է),  երկու պալատների պատգամավորների կես մասը, վարչապետը և դատարանները », - պարզաբանում է  պարոն Նուրմագամբետովը:

Սակայն, Սահմանադրությունը և գրված օրենքները մեկ բան են, իսկ  այդ օրենքների մեխանիզմը մեկ այլ բան է: Ղազախստանի ստրատեգիական «100 քայլ հանուն ապագայի» ծրագրում հատուկ տեղ է հատկացվում մարդու իրավունքների և դրա պաշտպանության մեխանիզմների սահմանադրության կողմից ապահովմանը:  «Մարդն այն արևն է, որի շուրջ պետք է պտտվի պետությունը, նրա մարմինները, յուրաքանչյուր պաշտոնյա:  Ոչ թե մարդը պետք է ծառայի պետությանը, այլ պետությունը պետք է հոգ տանի բոլորի համար: Այժմ մեր պարտականությունն է, որ Ղազախստանի յուրաքանչյուր քաղաքացի, որոնց թիվը հասնում է  17.5 միլիոնի, պահի այս ճշմարտությունն իր սրտում: Եվ այդ ժամանակ մեզ մոտ չի լինի այն, ինչ տեսնում ենք այսօր Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, նույնիսկ բարգավաճ Եվրոպայում»,- «Արմեդիա» ՏՎԳ-ին  տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Ղազախստանի Սենատի 4-5 գումարումների պատգամավոր Անատոլի Բաշմակովը:  

Հարկ է նշել, որ Ղազախստանում պատմում են նաև հայ գործընկերների հետ համագործակցության մասին: Այսպիսով, Ղազախստանի «Սահմանադրական արդարադատություն» ամսագիրը  հրատարակվում է Հայաստանում: Սահմանադրական դատարանի ներկայացուցչի խոսքերով՝ առկա են կանոնավոր շփումներ, փոխադարձ այցելություններ, կարծիքների փոխանակում և համագործակցություն:  «Կարծում եմ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը հետխորհրդային տարածաշրջանի առավել շատ որակավորում ունեցող դատարաններից մեկն է», - ասել է Ամանժոլ Նուրմագամբետովը:

Այսօր, Ղազախստանում նաև ուշադիր հետևում են Հայաստանի սահմանադրական փոփոխությունների քննարկումներին: Չնայած նրան, որ յուրաքանչյուր երկիր իր զարգացման ուղին ունի, այնուամենայնիվ, հաշվի առնելով ներկայիս ինտեգրման գործընթացը, ցանկացած փոփոխություն ցանկացած երկրում ԵԱՏՄ շրջանակներում կունենա իր հետքն ու ազդեցությունը համագործակցության զարգացման վրա: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: