ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օհանյան. Արևմուտք-Ռուսաստան հակասությունները չի խանգարում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին

Պատասխանելով Ֆրանսիական համալսարանի ուսանողուհու հարցին՝ արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբը նպաստում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խաղաղության պահպանմանը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է.

«Ես դրական եմ վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ հասկանալով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չի կարող լինել սեղմ ժամկետներում»,- հաղրոդում է Artsakh Press-ը:

«Մենք չենք կարծում, թե պետք է փոփոխություններ լինեն համանախագահների ցանկում։ Իհարկե, այսօր նկատվում է ԵԱՀԿ ՄԽ քաղաքական պոտենցիալի որոշակի նվազում։ Ես նկատի ունեմ ԱՄՆ-ի և եվրոպական  երկրների հետ Ռուսաստանի տարաձայնությունները, սակայն դա չի խանգարում միջնորդական գործունեության մեջ նրանց արդյունավետ աշխատանքին»,- ամփոփել է Օհանյանը Oգոստոսի 21-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ժամանակ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    22°  12° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: