ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հերթական սրացումը Կորեական թերակղզում

Նորից ականատես ենք դառնում հերթական սրացմանը Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև, որի պատճառը օգոստոսի 19-30-ը հարավկորեական-ամերիկյան համատեղ զորավարժություններն են 50-80 հազար զինծառայողների մասնակցությամբ:

Փհենյանն այս զորավարժությունները դիտարկում է որպես իր երկիր ներխուժելու պատրաստություն և պահանջում է դրանք դադարեցնել, իսկ Սեուլն էլ հայտարարում է, որ իր տարածքում ցանկացած զորավարժություն անցկացնելն իր սուվերեն իրավունքն է:

 Նշենք, որ իրոք այս զորավարժությունների մասշտաբը շատ մեծ է, և, հաշվի առնելով այն, որ դրանց ժամանակ մշակվում են հարձակողական գործողություններ, Հյուսիսային Կորեայի մտահոգությունը բոլորովին էլ անհիմն չէ: Ուստի ամեն անգամ զորավարժությունների նախօրեին իրավիճակը սրվում է:

 Կորեայի Հանրապետության ռազմական ղեկավարությունում շատ են այն զինվորականները, ովքեր գտնում են, որ եթե քաղաքական գործիչներն իրենց չխանգարեն, իրենց տեխնիկական գերակայության պայմաններում կարող են ոչնչացնել հյուսիսկորեական ռեժիմը մի քանի օրում: Սակայն կենտրոնական իշխանությունն այս տրամադրությունները զսպում է: Զսպված դիրքորոշում է ցուցաբերում նաև ԱՄՆ-ն:

Իսկ Չինաստանից ընդհանրապես ոչ մի պաշտոնական արձագանք չի եղել այս զարգացումների հետ կապված: Ընդամենը «Global Times» թերթը մի հոդված է տպագրել, որտեղ անհանգստություն է արտահայտվել, թե արդյոք դա բացասական ազդեցություն չի՞ ունենա ՉԺՀ-ում 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների անցկացմանը:

Կարող ենք ենթադրել, որ ինչպես միշտ, նորից իրավիճակն աստիճանաբար կխաղաղվի: Եթե նույնիսկ Կիմ Չեն Ինը մտածում է հարձակվել Հարավի վրա, ապա դա ինչպե՞ս կարող է անել մի իրավիճակում, երբ ԿՀ զորքերը լրիվ մարտական պատրաստությամբ կանգնած են ողջ սահմանի երկայնքով, դրան ավելացրած` զորավարժություններին մասնակցող 50-հազարանող խմբավորումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: