ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ դեսպանը կարևորում է հայ-թուրքական միջսահմանային համագործակցությունը

Կարևորելով տուրիզմի ոլորտի տնտեսական նշանակությունը, ինչպես նաև միջսահմանային համագործակցությունը՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մասնակցեց hայ և թուրք տուրօպերատորների ցանցի (TATON) հանդիպմանը, որը տեղի ունեցավ օգոստոսի 26-ին, Երևանում, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեպանատան պաշտոնական էջը:

Տուրօպերատորների ցանցը ձևավորվել է ԱՄՆ ՄԶԳ «Կամուրջներ» ծրագրի շրջանակում, որի նպատակն է տուրիզմի միջոցով ստեղծել միջսահմանային  տնտեսական ակտիվություն: Ցանցին անդամակցում են տարածաշրջանի ամենաակտիվ տուրիստական կազմակերպություններն ու տուրօպերատորները:

«Հայ և թուրք տուրօպերատորների ցանցն իր անդամների հետ փորձում է հաղթահարել միջսահմանային համագործակցության դժվարին խնդիրը, - ասաց դեսպան Միլսը, - համագործակցության ամենաարդյունավետ խթաններից մեկը ընդհանուր բիզնես շահերն են: Հայաստանի  և Թուրքիայի համայնքներում բիզնեսը և բիզնես շահերն  առաջ մղելու այս ասոցիացիայի նպատակը շատ գովելի է»:

Հայ և թուրք  տուրօպերատորներն արդեն իսկ առաջարկում են միջսահմանային շրջագայություններ: Թուրք տուրօպերատորները տուրիզմի կայացած  ոլորտ են ներկայացնում և ձգտում են ավելի բազմազան դարձնել դեպի Թուրքիա առաջարկվող ավանդական տուրիստական փաթեթները: Հայ տուրօպերատորները փորձում են ընդլայնել եղած հնարավորությունները՝ առաջարկելով շրջագայություններ մեկից ավելի երկրներ:   Տուրօպերատորների ցանցը հեշտացնում է միջսահմանային ճամփորդությունների շուրջ համագործակցությունը: Չնայած տուրօպերատորների ցանցը գործում է սոցցանցի միջոցով, պարբերական դեմ առ դեմ հանդիպումները հնարավորություն են տալիս երկու երկրների  տուրօպերատորներին կիսել մտահոգությունները և համաձայնեցնել միասնական ճամփորդական առաջարկները:

«Տուրիզմը կարևոր է տնտեսական զարգացման համար: Համայնքների միջև համագործակցությունը տնտեսական ոլորտում ընդլայնում է մտահորիզոնը և օգուտներ ապահովում բոլորի համար, - ասաց դեսպան Միլսը, - միջսահմանային տուրիզմը ընդգծում է ինչպես համայնքների ընդհանրություններն, այնպես էլ տարբերությունները: Հայաստանն ու Թուրքիան ունեն ավելի շատ ընդհանրություններ, քան կարելի է պատկերացնել՝ միջավայր, պատմություն, մշակույթի տարբեր ոլորտներ»:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տուրիզմի ոլորտի հետ սկսել է աշխատել 2000 թվականից: Սկզբնական շրջանում աշխատանքներ են տարվել ծառայությունների մատուցումը բարելավելու և տուրիստական ոլորտում ներուժ ձևավորելու ուղղությամբ: Հայաստանում շարունակվող «Կամուրջներ» ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցում է ԱՄԱՓ Մարդկային զարգացման ՀԿ-ի հետ,  որն առավել հայտնի Հայաստանի պատմամշակութային վայրերում տեղադրած տեղեկատվական վահանակներով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: