ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանն անցնում է ակտիվ գործողությունների ՄԱԿ-ի ԱԽ-ում

Ռուսաստանը ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը և մտադիր է անցնել ակտիվ գործողությունների։ ՌԴ նախագահությամբ առաջին հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 2-ին։ Ինչպես հայտնում է TASS գործակալությունը, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նշել է, որ ռուսական նախագահության գլխավոր իրադարձությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ին։

Այդ օրը նախարարական նիստ է տեղի է ունենալու «Միջազգային խաղաղության և անվտանգության ապահովում․ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հակամարտությունների կարգավորում և տարածաշրջանում ահաբեկչական վտանգի դեմ պայքար» թեմայով։ Ռուսական կողմը հույս ունի, որ նիստի արդյունքում պետք է համատեղ հայտարարություն ընդունվի։

Միաժամանակ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնում է Իրաքում քիմիական զենքի կիրառումը կանխելու հարցը։ Վիտալի Չուրկինը հայտնել է, որ Իրաքում Իսլամական պետության կողմից քիմիական նյութերի կիրառման լուրերի հետ կապված  Ռուսաստանը բարձրացնում է Սիրիայում թունավոր քիմիկատների կիրառումը հետաքննող մեխանիզմը Իրաքի վրա տարածելու հարցը։ РИА Новости-ն հիշեցնում է, որ օգոստոսի 7-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն միաձայն բանաձև ընդունեց Սիրիայում քիմիական նյութերը որպես զենք կիրառողներին մեղավոր ճանաչելու մասին։ Չուրկինը նշել է, որ այս բանաձևի ընդունումից հետո տեղեկություններ են ստացվում, որ ԻՊ-ն ավելի հաճախ է քիմիական նյութեր օգտագործում Իրաքում։

«Անթույլատրելի և չափազանց վտանգավոր է այս միջադեպերն անուշադրության մատնելը։ Ռուսական պատվիրակությունը կարծում է, որ ԱԽ-ն պետք է բանաձև ընդունի այս մեխանիզմն Իրաքում կիրառելու վերաբերյալ», - ասել է Չուրկինը` ընդգծելով, որ ԱԽ-ի մյուս անդամները «դեռևս նորմալ են ընդունում» նման փաստաթուղթ ընդունելու Ռուսաստանի առաջարկը։

ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանի նման ակտիվությունը պատահական չէ։ Վերջին շաբաթների ընթացքում ՌԴ-ն սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ ակտիվ քայլեր է ձեռնարկում։ Մասնավորապես, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հյուընկալել է այսպես կոչված «սիրիական ընդդիմության» պատվիրակություններին և քննարկել հակամարտության լուծման հանրավոր ուղիները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, առաջարկեց սիրիական հակամարտության կարգավորման համար հակաահաբեկչական ճակատ ստեղծել ճգնաժամի մեջ ներգրավված բոլոր երկրների մասնակցությամբ։ Միաժամանակ լրատվամիջոցները գրում էին, որ ռուսական կողմը ջանքեր է գրոծադրում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի և Սաուդյան Արաբիայի միջև երկխոսությունը խթանելու համար։ Եվ չնայած հնչող ենթադրություններին այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է լքել Ասադին` Սիրիային տրամադրվող ռուսական աջակցությունը միայն մեծանում է։

Ինչ վերաբերում է Իրաքում քիմիական զենքի օգտագործումը հետապնդելու սիրիական մեխանիզմի կիրառմանը, ապա Ռուսաստանն, ըստ էության, փորձում է կրկնել սիրիական հակամարտության ընթացքում գրանցված երևի թե միակ հաջողությունը, երբ միջազգային ուժերը կարողացան համաձայնության գալ սիրիական զինանոցի ոչնչացման հարցի շուրջ։ Գաղտնիք չէ, որ այս գործընթացում Ռուսաստանը զգալի ներդրում և դերակատարում ունեցավ։ Եվ հիմա, ստանձնելով ՄԱԿ ԱԽ-ի նախագահությունը, ՌԴ-ն փորձում է կնկնել այդ հաջողությունը և բարձրացնել իր վարկանիշը` ցույց տալով, որ անփոխարինելի երկիր է մերձավորարևելյան հակամարտությունների կարգավորման հարցում։ 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: