ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դատարանը հրապարակել է Խադիջա Իսմայիլովայի գործով դատավճիռը

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հրապարակվել է հայտնի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովայի դեմ հարուցված գործով վճիռը: Դատարանն Իսմայլովային դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման։

Իսմայլովան մեղադրվել է Ադրբեջանի ՔՕ հետևյալ հոդվածները խախտելու համար 125 (ինքնասպանության հասցնել), 179.3.2 (խոշոր չափի միջոցների յուրացում ու վատնում), 192.2.2 (ապօրինի ձեռնարկատիրություն՝ խոշոր եկամուտներ ստանալու համար), 213.1 (հարկեր վճարելուց խուսափում) և 308.2 (ծառայողական լիազորությունների չարաշահում, ինչև հանգեցրել է ծանր հետևանքների)։

Դատարանն Իսմայիլովային անմեղ է ճանաչել միայն 125-­րդ հոդվածով (ինքնասպանության դրդում)` նշելով, որ այս առումով չկան բավարար ապացույցներ: Հիշեցնենք, որ Խադիջա Իսմայիլովային ձերբակալել էին անցյալ տարվա դեկտեմբերի 5­-ին` նախկին գործընկերոջը ինքնասպանության հասցնելու շինծու մեղադրանքով: «Խոշոր չափերի յուրացում և զեղծարարության», «ապօրինի ձեռնարկատիրության», «հարկերի վճարումից խուսափելու», «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» կեղծ մեղադրանքներ Իսմայիլովայի առաջադրվել են արդեն ավելի ուշ:

Իսմայլովան հերքում է բոլոր մեղադրանքները և համարում է, որ դրանք ներկայացվել են քաղաքական դրդապատճառներով. Իսմայիլովան լրագրողական հետաքննությունների էր իրականացրել Ադրբեջանում իշխանության վերին օղակներում կոռուպցիոն փաստերի վերաբերյալ: Այդ հետաքննությունների արդյունքում բացահայտվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ունեցվածքը:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները վստահ են, որ Իսմայիլովայի դեմ քրեական մեղադրանքները մտացածին են և կապված են նրա լրագրողական գործունեության հետ։ Human Rights Watch-ը Իսմայելովայի դատավճռի առանչությամբ արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծվում է, որ լրագրողը քաղաքական հետապնդումների է ենթարկվել, իսկ դատական գործընթացը եղել է բազմաթիվ խախտումներով: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ադրբեջանական իշխանություններին հերթական անգամ կոչ է արել ազատ արձակել Իսմայելովային:

Նշենք, որ 2014 թվականի դեկտեմբերից բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, ԵՄ տարբեր կառույցներ բազմիցս կոչ են արել Բաքվին դադարեցնել Իսմայելովայի նկատմամբ քաղաքական հետապնդումները և հետևել օրենքի տառին, սակայն ակնհայտորեն Ալիևի վարչակարգի համար սեփական քննադատների նկատմամբ վերժխնդիր լինելու ցանկությունը վեր է ցանկացած օրենքից և նույնիսկ երկիր հեղինակությունից:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: