Միջուկային համաձայնագիրը չի երաշխավորում Իրանի անվտանգությունը. Թեհրանը զորավարժություններ է անցկացնելու
Հարևան Իրանը պատրաստվում է զանգվածային զորավարժություններ անցկացնել: Իրանի Իսլամական Հանրապետության «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ սեպտեմբերի 2-3-ին Թեհրանում զորավարժություններ են անցակցվելու 250 Բասիջի գումարտակների մասնակցությամբ̦ հայտնում է Critical Threats կայքը: Ալի Ջաֆարիի կարծիքով միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Արևմուտքի թշնամանքն Իրանի նկատմամբ չի նվազել, պարզապես «Արևմուտքի գործիքներն ուղղվում են դեպի փափուկ պատերազմ»:
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարը նշել է, որ թշնամիները ստիպված են հետ կանգնել Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելուց Իրանի պաշտպանական ուժի և զենքի, այլ ոչ թե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված պայմանագրի պատճառով, գրում է իրանական Tasnim գործակալությունը: Նրա կարծիքով միջուկային գործարքն ամենևին էլ չի կարող երաշխավորել Իրանի անվտանգությունը:
«Դժբախտաբար, ներկա փուլում սխալ պատկերացում կա, թե մենք կարողացել ենք փրկել ժողովրդին բանակցությունների և միջուկային համաձայնագրի միջոցով», - Թեհրանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալի Ջաֆարին: Նա ընդգծել է, որ Արևմուտքին զսպող հիմնական գործոնները «իրանական ժողովրդի հեղափոխական ոգին է, երկրի իմաստուն և քաջ ղեկավարությունն, ինչպես նաև ռազմական տեխնոլոգիաները և զինված ուժերի պատրաստվածությունը ցամաքում, ջրում և օդում»: Նրա կարծիքով շատ վտանգավոր է այն ընկալումը, թե ԱՄՆ-ի թշնամանքն Իրանի հանդեպ մարել է:
Սրանք առաջիկայում նախատեսված միակ զորավարժությունները չեն: «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարը տեղեկացրել է, որ մինչև իրանական տարվա ավարտը` 2016 թվականի մարտի 19-ը, 20 զորավարժություններ են անցկացվելու:
Մինչ Իրանն Արևմուտքին իր զգոնությունն է ցույց տալիս, Հայաստանը ևս պատրաստվում է զորավարժություններ անցկացնել: Սեպտեմբերի 3-ից 6-ը ՀՀ-ում «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվելու: ՀՀ ՊՆ-ն նշում է, որ համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը նպատակաուղղված է ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստությանը, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
այլ նյութեր այս թեմայով
- ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է մարտի 4-ին Թեհրանում հանդիպել Իրանի նախագահի հետ Հեռուստաալիքի դիվանագիտական աղբյուրի տեղեկատվությամբ՝ Գրոսին հստակ ասել է, որ Թեհրան կայցելի միայն այն պայմանով,...
- Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններին Աբդոլլահիանի խոսքով՝ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը հավաստիացումներ է ստացել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից,...
- Իրանը փորձում է հասնել արդարացի միջուկային գործարքի վերականգնմանը. Ռաիսի Անհրաժեշտ է, որպեսզի այն լինի ամուր, անհրաժեշտ են երաշխիքներ։ Եթե երաշխիքներ լինեն, ապա ամերիկացիները չեն կարողանա...
- Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մշակել է Իրանի հետ միջուկային գործարքին լիակատար վերադարձի պլան «Մեր դաշնակիցների և տարածաշրջանային գործընկերների հետ համակարգմամբ մենք մշակեցինք ԳՀՀՊ-ի իրականացմանը լիակատար...
- ՄԱԳԱՏԷ-ն մեկնաբանել է պարտավորություններից Իրանի աստիճանական հրաժարումը Իրանն աստիճանաբար և հետևողականորեն հրաժարվում է միջուկային ծրագրի վերաբերյալ իր ստանձնած տարբեր պարտավորություններից:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ