ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջուկային համաձայնագիրը չի երաշխավորում Իրանի անվտանգությունը. Թեհրանը զորավարժություններ է անցկացնելու

Հարևան Իրանը պատրաստվում է զանգվածային զորավարժություններ անցկացնել: Իրանի Իսլամական Հանրապետության «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ սեպտեմբերի 2-3-ին Թեհրանում զորավարժություններ են անցակցվելու 250 Բասիջի գումարտակների մասնակցությամբ̦ հայտնում է Critical Threats կայքը: Ալի Ջաֆարիի կարծիքով միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Արևմուտքի թշնամանքն Իրանի նկատմամբ չի նվազել, պարզապես «Արևմուտքի գործիքներն ուղղվում են դեպի փափուկ պատերազմ»:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարը նշել է, որ թշնամիները ստիպված են հետ կանգնել Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելուց Իրանի պաշտպանական ուժի և զենքի, այլ ոչ թե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված պայմանագրի պատճառով, գրում է իրանական Tasnim գործակալությունը: Նրա կարծիքով միջուկային գործարքն ամենևին էլ չի կարող երաշխավորել Իրանի անվտանգությունը:

«Դժբախտաբար, ներկա փուլում սխալ պատկերացում կա, թե մենք կարողացել ենք փրկել ժողովրդին բանակցությունների և միջուկային համաձայնագրի միջոցով», - Թեհրանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալի Ջաֆարին: Նա ընդգծել է, որ Արևմուտքին զսպող հիմնական գործոնները «իրանական ժողովրդի հեղափոխական ոգին է, երկրի իմաստուն և քաջ ղեկավարությունն, ինչպես նաև ռազմական տեխնոլոգիաները և զինված ուժերի պատրաստվածությունը ցամաքում, ջրում և օդում»: Նրա կարծիքով շատ վտանգավոր է այն ընկալումը, թե  ԱՄՆ-ի թշնամանքն Իրանի հանդեպ մարել է:

Սրանք առաջիկայում նախատեսված միակ զորավարժությունները չեն: «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարը տեղեկացրել է, որ մինչև իրանական տարվա ավարտը` 2016 թվականի մարտի 19-ը, 20 զորավարժություններ են անցկացվելու:

Մինչ Իրանն Արևմուտքին իր զգոնությունն է ցույց տալիս, Հայաստանը ևս պատրաստվում է զորավարժություններ անցկացնել: Սեպտեմբերի 3-ից 6-ը ՀՀ-ում «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվելու: ՀՀ ՊՆ-ն նշում է, որ համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը նպատակաուղղված է ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստությանը, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: