ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արգենտինայում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փաստագրական ֆիլմ է նկարահանվում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Բուենոս Այրեսում փաստավավերագրական ֆիլմ է նկարահանվում: «Հայաստանի երազանքները» արգենտինական ֆիլմ է, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մի վերքի, որը դեռ չի բուժվել և որը արդարություն ու ճանաչում է պահանջում, տեղեկացնում է մեքսիկական idea.me կայքը:

Նախագիծը պատմում է կենսունակ համայնքի մասին, որը պահպանում է իր մշակույթն ու ինքնությունը` որպես մի երկիր:

«Մեր աշխատանքային խումբը փաստագրական ֆիլմեր է ստեղծել 20 տարի շարունակ, որոնց մեծամասնությունը իրականություն է դարձել մասնակիցների և աջակիցների շնորհիվ: Հավատում ենք, որ «Հայաստանի երազանքները» ևս իրականություն կդառնա»,- ներկայացնում են ֆիմլի համառեժիսորներ Կլաուդիո Ռեմեդին և Տերեսա Սապորիտին:

«Արդեն նկարահանել ենք Բուենոս Այրեսում հիշատակության ինտեսնիվ միջոցառումները, որոնց ակտիվ մասնակցել է հայ համայնքը, ինչպես օրինակ` Բուենոս Այրեսում տեղի ունեցած գրքի տոնավաճառի ու ապրիլի 28-ի երթի ժամանակ: Միաժամանակ Երևանում մեր գործընկեր Արմեն Գասպարյանը այնտեղ ևս նկարահանել է Հայաստանի փողոցներով անցնող երթերը և զոհերին նվիրված հուշահամալիրի մոտ տեղի ունեցած միջոցառումները:

Ֆիլմի կենտրոնական պատմությունը մի ընտանիքի մասին է և այն իրողությունների, որոնք պատմել են Արգենտինայի հայ բնակիչները: Անյան այդ ընտանիքի մի մասն է կազմում: Նա գրող է, և ուղևորություն է նախաձեռնում դեպի Երևան` գրելու համար իր պատմությունը: Նրա այցը հնարավորություն է տալիս այցելելու, տեսնելու և հիշելու Հայաստանը», – պատմում են ֆիլմի ռեժիսորները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: