ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիացի ֆերմերների բողոքը շարունակվում է

Ֆրանսիացի ֆերմերների նախորդ բողոքի ակցիայից անցել է մոտ երկու ամիս, սակայն նրանք կրկին դուրս են ցույցերի: Այս անգամ ֆերմերները շարժվել են Փարիզ: Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ֆրանսիացի ֆերմերները տրակտորներով հասել են Փարիզ՝ բողոքի ակցիա անցկացնելու երկրի մայրաքաղաքում, տեղեկացնում Է BBC­-ն: Ինչպես հայտարարել Է բողոքի ակցիայի կազմակերպիչը՝ Գյուղատնտեսական արտադրանք արտահանողների ասոցիացիան (FNSEA), ակցիային պետք Է մասնակցի 1700 մեքենա: Նրանք մայրաքաղաք են հասել Փարիզի օղակաձև ճանապարհով և խոշոր փողոցներով՝ գերբեռնվածություն առաջացնելով: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Փարիզի քաղաքապետարանը քաղաքի և դրա արվարձանների բնակիչներին խնդրել է հնարավորության դեպքում հասարակական տրանսպորտից օգտվել:

Ֆերմերներն իրենց տրանսպորտային միջոցներով հասնել են Փարիզի արևելյան մասում գտնվող Ազգերի հրապարակ, որտեղ նրանք անց են կացրել իրենց ակցիան:

Հիմնական խնդիրը, որից բողոքում են ֆերմերները, գյուղատնտեսական արտադրանքի գնման ցածր գներն են: Նրանք հայտարարում են, որ Էժան ներմուծումը ոչնչացնում Է Ֆրանսիայի գյուղատնտեսությունը: Ֆերմերները դժգոհ են նրանից, որ իշխանությունները չեն կարողանում հաղթահարել գյուղատնտեսության ոլորտի ճգնաժամը. մի շարք շրջաններում տնտեսությունների մոտ 20%-ը սնանկության եզրին է:

Ֆերմերները պահանջում են զգալիորեն նվազեցնել հարկերը և սոցիալական պահումները, բարձրացնել գնման գները, չեղարկել էկոլոգիայի որոշ նորմեր, որոնք հանգեցնում են իրենց արտադրանքի թանկացման: Ֆերմերներն  ոչ բավարար են համարում հուլիսին կառավարության ցուցաբերած արտակարգ օգնությունը, որով նվազեցվել էին գյուղացիների հարկային ծանրաբեռնվածությունը և բանկերին երաշխիքների տեսքով միջոցներ էին տրամադրվել գյուղացիների պատքերը վերակազմավորելու նպատակով: Ֆերմերները պահանջում են ինչպես սուբսիդիաների ավելացում, այնպես էլ ձեռնարկված միջոցառումների գործողության ժամկետների երկարաձգում:

Ազգերի հրապարակում ֆերմերների բարձրացրած այս պահանջների թվում հնչել են նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու կոչեր: Ռուսական պատասխան սանկցիաներից Ֆրանսիայում տուժում է հատկապես անասնապահությունը: Միայն խոզի մսի ներկրման արգելքի պատճառով ֆրանսիացի ֆերմերներն արդեն կորցրել են 400 միլիոն եվրո:

Այս խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու համար բողոքի ակցիայից հետո ֆերմերների հետ հանդիպել են Ազգային ժողովի պատգամավորները և վարչապետ Մանուել Վալսը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: