ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ալ-Քաիդան» որպես թիրախ ընտրել է Բաֆեթին, Գեյթսին և Բլումբերգին

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման կողմից թողարկվող Inspire ամսագրի վերջին համարն առաջացրել է իրավապահ մարմինների անհանգստությունը, քանի որ դրանում պարունակվում են հայտնի ամերիկացի գործիչների և գործարարների վրա հարձակման կոչեր:

NBC News-ի տվյալներով՝ ի թիվս այլոց, ցուցակում ներառված են նաև Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, միլիարդատերեր Ուորեն Բաֆեթը, Չարլզ և Դևիդ Կոխերը, ինչպես նաև Նյու Յոքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը։

Նշվում է, որ ձեռնարկատերերը կարող են ցուցակից հանվել այն բանից հետո, երբ նրանք դուրս կբերեն իրենց գումարներն ամերիկյան բանկերի հաշիվներից և կներդնեն այդ միջոցները ԱՄՆ սահմաններից դուրս։ Գործարարներից պահանջվում է նաև դեմ արտահայտվել Իսրայելի աջակցությանը։

Ամսագրում, որը թողարկվել է 9/11-ի տարելիցից 2 օր առաջ, խմբավորման անդամները աֆրոամերիկացիներին կոչ են անում միանալ «Ալ-Քաիդային»՝ դիմակայելու «իրենց նկատմամբ անարդարությանը»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: