Ադրբեջանի «սև ցուցակն» ամենառադիկալն է
Այսօր միջազգային հարաբերություններում լայնորեն կիրառվում է «սև ցուցակների» պրակտիկան՝ որպես նախազգուշացնող միջոց՝ զերծ մնալու այս կամ այն պետության համար անցանկալի համարվող գործողություններից: Սև ցուցակներ ունեն գրեթե բոլոր պետությունները, որտեղ հայտնվում են այն ֆիզիկական կամ իրավաբանական անձիք, որոնց գործունեությունը, ըստ տվյալ պետության, վտանգում է իր ազգային անվտանգությունը:
Նման սև ցուցակներից շարքային քաղաքացիների համար թերևս ամենաակտուալը չճանաչված պետությունների դեմ գործող սև ցուցակներն են, որոնցում հայտնվելու համար բավարար է ուղղակի այցելել այդ պետություն: Սակայն խորհրդանշական է, որ եվրոպական երկրները նման պրակտիկա չեն կիրառում և հաղորդակցությունը Կիպրոսի կղզու երկու հատվածների, Սերբիայի և Կոսովոյի միջև բաց է։ Դրա փոխարեն, սև ցուցակները գործում են հետխորհրդային տարածքում։ Այսպես, եթե Դուք այցելել եք Աբխազիա կամ Հարավային Օսիա Ռուսաստանի տարածքից, չեք կարող այլևս այցելել Վրաստան: Իրենց անձնագրում ռուս-աբխազական կամ հարավօսական սահմանը հատելու մասին կնիք ունեցող անձիք եթե այնուամենայնիվ փորձում են այցելել Վրաստան՝ ենթարկվում են պատասխանատվության՝ առաջին անգամ տուգանք, երկրորդ անգամ քրեական պատասխանատվության՝ մինչև 5 տարի ազատազրկմամբ:
Այս պրակտիկան վերջին տարիներին լայնորեն կիրառվում է նաև Ուկրաինայում. առանց ուկրաինական իշխանությունների հետ նախապես համաձայնեցնելու Ղրիմ այցելությամբ Դուք այլևս կորցնում եք այդ երկիր այցելելու հնարավորությունը: Ընդ որում, եթե տվյալ անձը հայտնի մշակութային գործիչ է, Կիևն արգելում է նաև նրա մասնակցությամբ ֆիլմերի, համերգային ծրագրերի ցուցադրությունն ուկրաինական հեռուստատեսությամբ:
Թերևս հետխորհրդային երկրներից այս հարցում ամենալիբերալը Մոլդովան է: Այս երկիրն համատարած արգելք չի ստեղծում իր տարածքի նախկին մաս հանդիսացող Մերձդնեստրի չճանաչված հանրապետություն կամ Գագաուզիա օտարերկրացիների այցի համար, սակայն եթե դուք հրապարակավ քաղաքական հայացքներ եք հայտնում հակամարտության մասին՝ հօգուտ չճանաչված հանրապետության, մի քանի տարով կարող եք Մոլդովայում անցանկալի անձ հռչակվել:
Չճանաչված երկրների դեմ սև ցուցակներից առավել հայտնին Ադրբեջանի սև ցուցակն է, որում հայտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած այն օտարերկրացիները, ովքեր իրենց այցը չեն համաձայնեցրել Բաքվի հետ: Այդ ցուցակում ներառված անձը չի կարող այլևս այցելել Ադրբեջան, քանի դեռ իր այդ «սխալի» համար ներողություն չի խնդրել Բաքվից: Ադրբեջանի սև ցուցակը, ինչպես ցույց է տալիս Լապշինի դեպքն, ամենառադիկալն է: Միջազգային պրակտիկայում մեզ չհաջողվեց գտնել այնպիսի դեպք, երբ չճանաչված պետություն այցելելու համար օտարերկրացու հանդեպ միջպետական հետախուզում հայտարարվեր և այնուհետև արտահանձնվեր «սև ցուցակ» կազմողներին:
այլ նյութեր այս թեմայով
- Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչին հրաժարական է տվել Կոսովոյի նախագահ Խաշիմ Տաչին հրաժարական է տվել՝ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների...
- Սերբիայի ու Կոսովոյի «պատմական համաձայնությունը» և դրա արդյունքները Առաջին հայացքից դրական առաջընթացի տպավորություն թողնող այս գործարքը կարող է երկար խմորումների և նոր սրացումների...
- Կոսովոյի խորհրդարանն անվստահություն է հայտնել Ալբին Կուրտիի կառավարությանը Կոսովոյի խորհրդարանն անվստահություն է հայտնել Ալբին Կուրտիի կառավարությանը, որն ընդամենը 50 օր է պաշտոնավարել։
- Աբխազիայում նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն Աբխազիայում մարտի 22-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մարտի 24-ին: ...
- Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները հանդիպել են Սպիտակ տանը Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը և Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին ամերիկյան կողմի հրավերով հանդիպում են անցկացրել...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ