ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի նախագահը շնորհավորել է հրեաների Ամանորը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է հրեա ժողովրդին Ռոշ-Հաշանայի՝ հրեական Ամանորի կապակցությամբ:

Այսօր առավոտյան իսլամական հանրապետության նախագահի Twitter-յան էջում հայտնվել է հետևյալ գրառումը. «Աբրահամից սերող մեր ընդհանուր արմատները թող խորացնեն հարգանքը, խաղաղություն և փոխադարձ ըմբռնում բերեն»:

Ինչպես նկատել են արևմտյան լրատվամիջոցները, անգլերենով հրապարակված այս հաղորդագրությունը Ռոհանիի Twitter-յան էջի պարսկալեզու տարբերակում չկա, հետևաբար այն ուղղված է ոչ այնքան երկրի հրեական համայնքին, այլ առավելապես՝ միջազգային հանրությանը:

Նշենք, որ Ռոհանին նման ուղերձ էր հղել հրեաներին նաև 2013 թվականին՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, վերջին տարիներին հրեաների Ամանորը Twitter-յան իր էջի միջոցով պարբերաբար շնորհավորել է նաև Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը:

Նշենք, որ հրեաների և հրեական պետության հետ Իրանի հարաբերությունների նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունն այժմ սրված է ԱՄՆ Կոնգրեսում Իրանի հետ կնքված միջուկային գործարքի շուրջ քվեարկության նախաշեմին: Այս առիթով եվրոպական առաջնորդները՝ մասնավորապես Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներն օրերս հոդված են հրապարակել The Washington Post-ում, որտեղ Իրանին կոչ են արել ճանաչել Իսրայելը:

 Թեև պաշտոնական Թեհրանից դեռևս չի հնչում որևէ ազդակ Իսրայելին ճանաչելու և նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորության շուրջ, այնուամենայնիվ միջնորդների հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումից ի վեր մամուլում հաճախակի են դարձել հրապարակումներն Իրանում հրեական համայնքի առկայության, կենսակերպի, քաղաքական ակտիվության վերաբերյալ: Համաձայն այդ հրապարակումների՝ Իրանի հրեական համայնքը 3 հազար տարվա պատմություն ունի: Թեև շատ հրեաներ իսլամական հանրապետությունը լքել են 1979թ. հեղափոխությունից հետո, այնուամենայնիվ այժմ Իրանում շուրջ 20 հազար հրեա է բնակվում: Ի դեպ, սեփական ավանդույթները պաշտպանելու հարցում նրանց իրավունքներն ընդլայնվել են Ռոհանիի նախագահության օրոք, մասնավորապես՝ վերջինս շաբաթը ոչ աշխատանքային է հռչակել հրեական դպրոցների և այլ հաստատությունների համար, մոտ 400 հազար դոլարի նվիրատվություն է կատարել Թեհրանի հրեական բարեգործական հիվանդանոցին, 2013թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանին Նյու-Յորք է մեկնել երկրի միակ հրեա օրենսդրի ուղեկցությամբ և այլն: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: