ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի նորընտիր վաչապետ Ցիպրասը տոնում է իր հաղթանակը

Կիրակի օրը տեղի ունեցած Հունաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում̦ ինչպես հայտնի է̦ կրկին վարչապետ ճանաչվեց Ալեքսիս Ցիպրասը: Նրա Syriza ձախակողմյան կուսակցությունը ստացավ ձայների մոտավորապես 35 տոկոսը: Իսկ ամենաուժեղ մրցակից̦ պահպանողական «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը ձեռք էր բերել ձայների ընդամենը 28%-ը:

300 պատգամավորական մանդատներից Syriza-ին բաժին հասավ 145-ը, իսկ սպասվող կոալիցիան կազմվեց ոչ այդքան ճանաչված և ժողովրդի կողմից ընդունված «Անկախ հույներ» կուսակցության հետ, ինչը քաղաքագետներն ու փորձագետները բավական տարօրինակ̦ և անգամ անհեթեթ են համարում̦ հաղորդում է Euronews-ը:

Ամեն դեպքում նմանատիպ կոալիցիայի իմաստը կարելի է բացատրել նրանով̦ որ Ցիպրասն այդպիսով շատ ավելի մեծ ազատություն կարող է իրեն թույլ տալ իր որոշումներում և շատ ավելի անկաշկանդ ու ոչ պարտավորված լինել որևէ քաղաքական գիծ առաջ տանելիս:

Ձախակողմյան Ցիպրասի առաջին իսկ ջանքերը որպես նորընտիր վարչապետ ուղղված են լինելու երկրի տնտեսության վերականգնմանը, ինչն̦ իր իսկ խոսքերով̦  կառավարության թիվ մեկ առաջնահերթությունն է լինելու:

 «Մեր գերնպատակն է առաջիկա ժամանակահատվածում տնտեսության լիարժեք վերականգնումն ու կայունացումը̦ բանկերի բնականոն աշխատանքը̦ ինչպես նաև հունական պարտքի հետ կապված վարկատուների հետ բանակցությունների առաջխաղացումը» , - նշել է Հունաստանի վարչապետը հաղթանակը տոնելուց հետո:

Իսկ վարկատուներից ակնկալվում է հետևել պահանջված բարեփոխումների հաջող իրականացմանը, մինչդեռ կառավարությունը պետք է մշակի 2016 թվականի պետական ​​բյուջեն, վերանայի կենսաթոշակային համակարգը, բարձրացնի մի շարք հարկատեսակներ, այդ թվում` գյուղատնտեսներից գանձվող հարկերը և այլն:

Ինչևէ̦ այս ամենի մեջ ուշագրավն այն է, որ Ցիպրասն ամբողջ չորս տարի ժամկետով դառնում է երկրի վարչապետ այն պարագայում̦ երբ վերջին վեց տարիների ընթացքում Հունաստանում հինգ համապետական ​​խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել:

«Սա կարելի է դիտել որպես Ցիպրասի անձնական հաղթանակը», - նշել է քաղաքական մեկնաբան Արիստիդես Հաձիսը̦: «Նրա քաղաքական հեգեմոնիան աննախադեպ է», - փոխանցում է Reuters գործակալությունը:

Հետաքրքիր է նաև, որ Ցիպրասի երդմնակալության արարողությունից հետո նրա առաջին մեկնաբանությունները եղել են ոչ թե արտաքին պարտքի կամ երկրի բարեփոխումների վերաբերյալ̦ այլ Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի̦ որը 1990-ականների բալկանյան պատերազմներից հետո ամենախորն է եղել ամբողջ մայրցամաքի կտրվածքով:

Ցիպրասը կոչ է արել Եվրոպական միության առաջնորդներին համախմբվել այդ հարցում և այս անգամ էլ օգնել Հունաստանին դիմագրավել մարտահրավերը՝ հաշվի առնելով̦ որ Հունաստանը տասնյակ հազարավոր միգրանտների  համար հիմնական նշանակետերից է, սակայն այլևս չի կարող այդպիսին լինել:

Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը և դրա հիմնական առաջնորդներին̦ ապա նրանց մեծ մասն արդեն իսկ շնորհավորել է Ցիպրասին հաղթանակի կապակցությամբ՝ հույս հայտնելով շարունակել հետագա ամուր համագործակցությունն ու համատեղ աշխատանքները:

Ինչևէ̦ ընտրությունն արդեն կատարված է̦ և միակ բանը, որ մնում է հուսալ, այն է̦ որ Ցիպրասը կփորձի գտնել լավագույն փոխզիջումային տարբերակը պարտատերերի պահանջների և հույն ժողովրդի ցանկությունների միջև, այլ ոչ թե հուսախաբ անի նրանցից որևէ մեկին̦ ինչը և Ցիպրասն անձամբ խոստացել է:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: