ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանադրության 20-ամյա հոբելյան. հայացք դեպի անցած ուղին

Հայաստանն ու Ղազախստանն այս տարի նշում են Սահմանադրության ընդունման 20-ամյակը: Ի՞նչ գործընթաց են անցել այս երկու երկրները և ի՞նչ փոփոխություններ են կրել սահմանադրությունները: Այս հարցերը քննարկվել են Երևանում անցկացված «2015թ.՝ Հայաստանի և Ղազախստանի Սահմանադրությունների 20-ամյա հոբելյանը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ:

Կլոր սեղանն անցկացվել է «Հայաստան-Ղազախստան՝ համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։

Միջոցառմանը զեկույցներով հանդես են եկել Հայաստանում Ղազախստանի դեսպանատան խորհրդական Ժալգաս Ադիլբաևը, ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը, արևելագետ Նաիրա Մկրտչյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական Անահիտ Մանասյանը և «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը:

Զեկուցողները ներկայացրել են երկու երկրներում Սահմանադրության ընդունման և բարեփոխումների գործընթացը:

Որպես Ղազախստանի Սահմանադրության առանձնահատկություն նշվել է դրանում քաղաքացիական հավասարության և հանրային համաձայնության սկզբունքի կարևորումը: «Այդ թվում մեր Սահմանադրության արժանիքն է, որ մենք հաստատակամ քայլերով առաջ ենք շարժվում»,- իր ելույթում ասել է դեսպանատան խորհրդական Ժալգաս Ադիլբաևը՝ հատուկ շեշտադրելով Ղազախստանում 130-ից ավելի ազգությունների խաղաղ գոյակցման փաստն ու Սահմանադրությամբ նրանց իրավունքների և հավասարության երաշխավորումը:

Արամ Սաֆարյանն, իր հերթին, շեշտել է, որ Ղազախստանը հետխորհրդային այն եզակի երկրներից է, որտեղ անկախության 23 տարիների ընթացքում չեն եղել ոչ միայն էթնիկ և կրոնական, այլև քաղաքական բախումներ: «Ղազախստանը Սահմանադրության ու ուժեղ իշխանության շնորհիվ կայուն և մեծ պետության լավագույն օրինակ է դարձել»,- նշել է Սաֆարյանը:

Անդրադառնալով Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ներկայիս գործընթացին և նորանկախ շրջանում տեղի ունեցած փոփոխություններին՝ բանախոսները նշել են, որ խորհրդարանական կարգին անցումը մշտապես ընկալվել է որպես ժողովրդավարացման գործընթացի առաջ մղման կարևոր գրավական:

1995թ.-ի Սահմանադրությամբ առանցքայինը համարվում էր պետական իշխանությունը, 2005թ.-ին ամրագրվեց, որ Սահմանադրությունը մարդակենտրոն է, նշել է Անահիտ Մանասյանը: «Բարեփոխումների այս նախագծում մենք պահպանել ենք այդ գաղափարը և համարում ենք այն կարևորագույն դրույթներից մեկը»,- հավելել է նա:

Ալեքսանդր Մարկարովն, իր հերթին, նշել է, որ Սահմանադրության կյանքի միջին տևողությունը, ըստ մասնագետների, 20 տարի է, ուստի Հայաստանը երևի իսկապես հասել է այն փուլին, երբ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն են: «Կարելի է ասել, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացն անվերջ է իր էությամբ, այն մշտական կատարելագործման գործընթաց է»,- ասել է Մարկարովը։

Նաիրա Մկրտչյանն անդրադարձել է երկու երկրներում Սահմանադրությունների ձևավորման հիմքերին և ժառանգորդության խնդիրներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: