ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցիները չեն ուզում պատերազմել հայերի դեմ. ադրբեջանական աղբյուր

Ադրբեջանցի երիտասարդների մեծ մասը խոսում է պատերազմին պատրաստ լինելու մասին, սակայն միևնույն ժամանակ նրանք հայտարարում են, թե չեն ցանկանում կռվել և կուզենային, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվեր, իսկ ավելի տարեցները ընդհանրապես չէին ցանկանա, որ ռազմական գործողությունները հայերի դեմ վերսկսվեին: Այս մասին հայտնել է ադրբեջանական Minval.az-ը:

Կայքում տեսահոլովակ է տեղադրվել, որտեղ Musavat.com կայքի ներկայացուցիչները հարցում են անցկացնում Բաքվի բնակիչների շրջանում` տեղեկանալու համար հանրության կարծիքին այս հարցի շուրջ:

Բաքվի երիտասարդ բնակիչը թղթակցի այն հարցին, թե հավատում է արդյոք, որ Ադրբեջանի ռազմական հզորությունը բավարար է «Ղարաբաղի հողերը վերադարձնելու համար», պատասխանում է. «Մենք պատրաստ չենք պատերազմի, քանի որ մեր հասարակությունը հոգեբանորեն պատրաստ չէ դրան»:

Մեկ այլ երիտասարդ հայտարարում է, որ նույնիսկ եթե իրենք պատրաստ լինեին պատերազմի, միևնույն է, ամեն ինչ պետք է խաղաղ ճանապարհով լուծել: Նման տեսակետ է հայտնել հարցման մասնակիցներից ևս մեկը` հավելելով, որ, իր կարծիքով, պատերազմ չի լինի և իրավիճակը չի փոխվի:

Այդպիսով հարցման մասնակից 6 երիտասարդներից միայն մեկն է պատերազմելու պատրաստակամություն հայտնել: Հարցմանը մասնակցած տարեց մարդկանց մեծ մասը նույնպես արտահայտվել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին:

«Եթե պատերազմ լինի, մենք կկորցնենք մեր երիտասարդներին: Մեզ պատերազմ հարկավոր չէ: Թող ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծեն»,- ինչպես փոխանցում է  Panorama.am-ը՝ ասել է տարեց մի տղամարդ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: