ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բուլղարիան պատրաստ է Շենգենյան գոտու անդամ դառնալ. Տուսկ

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կարծում է, որ Բուլղարիան պատրաստ է դառնալ Շենգենյան գոտու անդամ միջգրացիոն ճգնաժամի հաղթահարման գործում ունեցած ակտիվ համագործակցութան շնորհիվ: Այս մասին Տուսկը հայտարարել է Բուլղարիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:

Տուսկը նշել է, որ Բուլղարիան, որը սահմանակցում է մասնավորապես Թուրքիային, Հունաստանին և Մակեդոնիային, այս պահի դրությամբ հաջողությամբ կառավարում է իրավիճակը սահմանին: «Դա նաև ԵՄ սահմաններն են: Մենք գիտակցում ենք, թե ինչքան շատ ռեսուրսներ եք ծախսում թուրքական և հունական սահմանների պաշտպանության համար: Ինձ համար դա ակնհայտ ապացույց է, որ դուք պատրաստ եք Շենգենյան գոտու անդամ դառնալ», - ասել է Տուսկը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    21 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: