ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փերինչեքի գործով դատավճիռը կհրապարակի հոկտեմբերի 15-ին

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատը հոկտեմբերի 15-ին կհրապարակի թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը:

ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ` դատավճռի հրապարակումը Ֆրանսիայի ժամանակով 11:45-ին է:

Սա առաջին դեպքն է, երբ ՄԻԵԴ Մեծ պալատը պետք է ցեղասպանության ժխտման վերաբերյալ որոշում հրապարակի: Ըստ բազմաթիվ փորձագետների` դատարանի որոշումը կարող է լինել նախադեպ հետագայում նման գործերի քննարկման ժամանակ:

Թուրք ազգայնական քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը 2005թ.  Շվեյցարիայում մի շարք գիտաժողովների ժամանակ հերքել է 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը, այն անվանելով «միջազգային սուտ»:

2005թ. հուլիսի 15-ին «Շվեյցարիա-Հայաստան» միությունը քրեական հայց էր ներկայացրել թուրք գործչի դեմ: 2007թ. մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:

2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ էր կայացրել, ըստ որի` շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը»: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ էր ուղարկել մինչև մարտի 17-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: