Այս վճիռը հաղթանակ է հայության համար. Ամալ Քլունի
Մենք ողջունում ենք կայացված վճիռը, այն հաղթանակ է Հայաստանի համար. այս մասին ԱՄՆ Արևմտյան ափին Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծառայության մշտական թղթակից Լիլիթ Սեդրակյանի հարզացրույցում ասել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» ՄԻԵԴ-ում քննվող գործում որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի ներկայացուցիչ Ամալ Քլունին։ Ներկայացնում ենք հարցազրույցից հատված:
- Նախևառաջ, ինչպիսի՞ն է Եվրոպական դատարանի վճռի Ձեր գնահատականը:
- Մենք ողջունում ենք կայացված վճիռը, այն հաղթանակ է Հայաստանի համար: Դուք հիշում եք, Լիլիթ, որ Հայաստանը ո՛չ հայցվոր էր և ո՛չ էլ պատասխանող այս գործում: Հայաստանը, ինչպես և Թուրքիան, գործում ներգրավվեցին որպես երրորդ կողմ: Դրա պատճառը մեկն էր. ստորին պալատի վճռի երեք կետերում կասկածի տակ էր առնվում Հայոց ցեղասպանության իրողությունը, վիճահարույց էր համարվում փաստը, թե արդյո՞ք 1915 թ.-ի կոտորածները որակվում են որպես ցեղասպանություն: Նման ձևակերպումներն, իհարկե, վիրավորական էին հայության համար: Նշվում էր, թե իբր այդ իրադարձությունները չեն կարող օբյեկտիվորեն ապացուցվել կամ միանշանակ կերպով գնահատվել: Մեզ լրջորեն մտահոգեցին այդ ձևակերպումները և մենք ներգրավվեցինք դատական գործընթացում՝ վիճարկելու դրանք: Մեր համոզմամբ՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատը պետք է սկզբունքային գտնվեր և առնվազն բացառեր նման արտահայտությունները: Այս վճռով մենք հաղթեցինք: Դատարանը որոշեց, որ ստորին պալատի ձևակերպումներն անտեղի էին: Դատավորներից տասն ասացին, որ այդ հարցն իրենք երբևէ չեն էլ քննել, քանի որ դա նրանց իրավասությունից դուրս է: Դա էլ մեր փաստարկներից մեկն էր: Մյուս յոթ դատավորներն էլ արձանագրեցին, որ Հայոց ցեղասպանությունը պատմական անառարկելի իրողություն է: Մենք զգացված ենք դատարանի նման դիրքորոշումից: Ահա՛ թե ինչու այս վճիռը հաղթանակ է հայության համար:
- Կոնկրետ ի՞նչ է որոշել Եվրոպական դատարանը:
- Եվրոպական դատարանը վճռել է, որ Փերինչեքի խոսքը քրեականացման ենթակա չէ, քանի որ Շվեյցարիայում այն չի կարող որակվել որպես ռասայական ատելություն պարունակող կամ բռնության կոչող արտահայտություն: Սա, իհարկե, խոսքի ազատության իրավունքը խրախուսող որոշում է, քանի որ Դատարանը պետք է մտահոգվի ցանկացած երկրի՝ խոսքի ազատությունը սահմանափակող օրենքներով: Հասկանալի է, որ Դատարանը մտահոգված է խոսքի ազատության պաշտպանության հարցով, քրեականացում նախատեսելով ծայրահեղ դեպքերում միայն: Սակայն այս դրույթը չպետք է անհանգստացնի Հայաստանին այն պարզ պատճառով, որ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնող մարդիկ դատապարտվում են ոչ թե Երևանում, այլ թուրքական դատարանների կողմից: Հետաքրքրական է, որ Եվրոպական դատարանի վճռի հրապարակումից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարարը հայտարարեց, որ Թուրքիան տոնում է վճիռը, քանի որ հարգում է արտահայտվելու ազատության իրավունքը: Իրականությունն այն է, որ 2014 թ.-ի դրությամբ Եվրոպական դատարանը 591 որոշում է կայացրել դատարանների կողմից մարդկանց խոսքի ազատության ոտնահարման դեպքերի վերաբերյալ, և հայցերի մոտ կեսը հենց Թուրքիայի դեմ է ներկայացվել: Այդ երկիրն ունի մոտ երկու հարյուր արձանագրված խախտում, հաջորդն Ավստրիան է՝ 32 հայցով, երրորդը՝ Ռուսաստանը, կայացված 26 որոշմամբ: Դատարանի դիրքորոշումը հստակ է: Մենք հուսով ենք, որ Թուրքիան ուշադրություն կդարձնի բարձր մակարդակի այս վճռին և կիրագործի խոսքի ազատության իրավունքի իր հանձնառությունը: Գիտենք, որ լրագրողները, օրինակ՝ Հրանտ Դինքը, թուրքականությունը և թուրքական պետությունը վիրավորելու մեղադրանքով դատապարտվել են այդ երկրի դատարանների կողմից:
- Ձեր ուղերձը հայ ժողովրդին:
- Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանն այս գործում: Համոզված եմ՝ հայերին առանձնապես չեն մտահոգում Փերինչեքի հնչեցրած արտահայտությունները: Հայերին շատ ավելի սրտամոտ է Հռոմի պապի ուղերձը, որում հստակորեն նշվում է Հայոց ցեղասպանության մասին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս, մինչև երկրի ղեկն ստանձնելը, կիրառում էր Հայոց ցեղասպանություն եզրաբառը: Թուրքիան կարող է շարունակել ժխտել այդ իրողությունը, բայց այս որոշումից հետո նրանք այլևս չեն կարող մատնանշելՄարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատի վճիռը: Կարծում եմ՝ թուրքական ժխտողականությունն անհեռանկարային է, դադանդաղեցնում է այդ երկրի հանրության առողջացումը և բարդացնում հաշտությունը: Ես զգացված եմ, որ դեր եմ ունեցել այս գործում:
այլ նյութեր այս թեմայով
- Ցեղասպանությունը հերքելիս ՄԻԵԴ վճռին հղվելն ակնհայտ ամբոխավարություն է երինչեքի գործով ՄԻԵԴ վճիռը չի անդրադառնում նույնիսկ Շվեյցարիայի՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող...
- ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց հօգուտ Դողու Փերինչեքի Լոզանի դատարանն արձանագրել է, որ Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող ելույթն ունեցել է ռասիստական շարժառիթներ,...
- Փերինչեքի գործով դատավճիռը կհրապարակի հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատը հոկտեմբերի 15-ին կհրապարակի թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի...
- Մարդու իրավունքների եվրոպական դատարան. Տեղեկանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունը, համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ