Անկարան ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպաններին կանչել է ԱԳՆ
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բաասը և Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովն այսօր կանչվել են թուրքական ԱԳՆ` կապված ռազմական օգնության հետ, որը, Անկարայի կարծիքով, այդ երկրները ցուցաբերում են սիրիացի քրդերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը` հղում կատարելով թուրքական ԱԳՆ-ի ներկայացուցչին:
«ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի դեսպանները կանչվել են ԱԳՆ և զգուշացվել Քրդստանի դեմոկրատական միությանը ռազմական օգնություն ցուցաբերելու անթույլատրելիության վերաբերյալ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-ին նախազգուշացրել էր սիրիացի քրդերին զենքի մատակարարումներից ձեռնպահ մնալու վերաբերյալ, որոնք, նրա կարծիքով, կապված են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանն Իրաքի կառավարության միջոցով զենք է մատակարարում քրդերին, որոնք պայքարում են «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ: Չնայած սիրիացի քրդերը հանդես են գալիս նախագահ Բաշար Ասադին տապալելու աջակցությամբ, սակայն այսօր նրանց համար առաջնային խնդիր է համարվում ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարը, որը նրանք բավականին արդյունավետությամբ են իրականացնում: Այս հարցում Սիրիայի քրդական ուժերի և Մոսկվայի շահերը համընկնում են: Մյուս կողմից քրդերը Ասադի կողմնակիցների և հակառակորդների համար հանդես են գալիս որպես յուրօրինակ կապող օղակ, որի միջոցով կողմերը կարողանում են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարի հարցում:
Ինչպես արդեն նշեցինք, քրդերն աջակցում են սիրիական հակամարտության կարգավորման արևմտյան տարբերակը, այսինքն՝ Ասադի տապալմանը, ինչը քրդերի նկամամբ Արևմուտքի մոտ վստահություն է առաջացնում: ԱՄՆ-ը, սիրիացի քրդերին զենք մատակարարելով, լուծում է միանգամից երկու հարց՝ ԻՊ դեմ պայքարը և հետագայում Ասադի դեմ այդ պայքարի արդյունքում ավելի ուժեղացած քրդերի աջակցության ապահովումը:
Նշենք նաև, որ քրդերը բավականին սերտորեն համագործակցում են նաև ԱՄՆ-ի կողմից հովանավարվող սիրիական ընդդիմադիր ուժերի հետ: Դրա վերջին օրինակը ԻՊ մայրաքաղաք Ռամադիի վրա հարձակման նպատակով դաշինք ձևավորումն է:
ԱՄՆ-ը և Ռուսաստանը քրդերին ռազմական օգնություն ցուցաբերում են արդեն բավական երկար ժամանակ, սակայն Թուրքիայի ԱԳՆ-ում հիշել են դրա մասին միայն հիմա, երբ վտանգ կա, որ ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական ուժերի ծրագրված հարձակման պատճառով ԻՊ կարող է ռազմավարական դիրքեր կորցնել: Դա ոչ միայն կբարձրացնի քրդերի միջազգային հեղինակությունը և կնպաստի հետագայում Սիրիայի տարածքում անկախ քրդական պետությունը ստեղծելու քայլերին, այլ նաև վերջնականապես կտապալի Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականությունը՝ մեծ հարված հասցնելով թուրքական իշխանությունների հեղինակությանը՝ էլ ավելի անկայունացնելով երկրի ներքաղաքական իրադրությունը:
Իհարկե, Անկարայում գիտակցում են, որ դեսպաններին ԱԳՆ կանչելով ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը չեն հրաժարվի իրենց քաղաքականությունից, սակայն, այս կերպ իրենց դժգոհությունը հայտնելով, Անկարան հույս ունի որոշակի զիջումներ ստանալ: Ամենայն հավանականությամբ Թուրքիան ականկալում է, որ ԱՄՆ-ը կաջակցի թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտի ստեղծելու նախաձեռնությանը:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ