ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկարան ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպաններին կանչել է ԱԳՆ

Թուրքիայում ԱՄՆ-­ի դեսպան Ջոն Բաասը և Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովն այսօր կանչվել են թուրքական ԱԳՆ` կապված ռազմական օգնության հետ, որը, Անկարայի կարծիքով, այդ երկրները ցուցաբերում են սիրիացի քրդերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը` հղում կատարելով թուրքական ԱԳՆ­-ի ներկայացուցչին:

 «ԱՄՆ-­ի եւ ՌԴ­-ի դեսպանները կանչվել են ԱԳՆ և զգուշացվել Քրդստանի դեմոկրատական միությանը ռազմական օգնություն ցուցաբերելու անթույլատրելիության վերաբերյալ», - ­ասել է գործակալության զրուցակիցը:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ-­ին նախազգուշացրել էր սիրիացի քրդերին զենքի մատակարարումներից ձեռնպահ մնալու վերաբերյալ, որոնք, նրա կարծիքով, կապված են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանն Իրաքի կառավարության միջոցով զենք է մատակարարում քրդերին, որոնք պայքարում են «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ: Չնայած սիրիացի քրդերը հանդես են գալիս նախագահ Բաշար Ասադին տապալելու աջակցությամբ, սակայն այսօր նրանց համար առաջնային խնդիր է համարվում ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարը, որը նրանք բավականին արդյունավետությամբ են իրականացնում: Այս հարցում Սիրիայի քրդական ուժերի և Մոսկվայի շահերը համընկնում են: Մյուս կողմից քրդերը Ասադի կողմնակիցների և հակառակորդների համար հանդես են գալիս որպես յուրօրինակ կապող օղակ, որի միջոցով կողմերը կարողանում են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարի հարցում:

Ինչպես արդեն նշեցինք, քրդերն աջակցում են սիրիական հակամարտության կարգավորման արևմտյան տարբերակը, այսինքն՝ Ասադի տապալմանը, ինչը քրդերի նկամամբ Արևմուտքի մոտ վստահություն է առաջացնում: ԱՄՆ-ը, սիրիացի քրդերին զենք մատակարարելով, լուծում է միանգամից երկու հարց՝ ԻՊ դեմ պայքարը և հետագայում Ասադի դեմ այդ պայքարի արդյունքում ավելի ուժեղացած քրդերի աջակցության ապահովումը:

Նշենք նաև, որ քրդերը բավականին սերտորեն համագործակցում են նաև ԱՄՆ-ի կողմից հովանավարվող սիրիական ընդդիմադիր ուժերի հետ: Դրա վերջին օրինակը ԻՊ մայրաքաղաք Ռամադիի վրա հարձակման նպատակով դաշինք ձևավորումն է:

ԱՄՆ-ը և Ռուսաստանը քրդերին ռազմական օգնություն ցուցաբերում են արդեն բավական երկար ժամանակ, սակայն Թուրքիայի ԱԳՆ-ում հիշել են դրա մասին միայն հիմա, երբ վտանգ կա, որ ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական ուժերի ծրագրված հարձակման պատճառով ԻՊ կարող է ռազմավարական դիրքեր կորցնել: Դա ոչ միայն կբարձրացնի քրդերի միջազգային հեղինակությունը և կնպաստի հետագայում Սիրիայի տարածքում անկախ քրդական պետությունը ստեղծելու քայլերին, այլ նաև վերջնականապես կտապալի Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականությունը՝ մեծ հարված հասցնելով թուրքական իշխանությունների հեղինակությանը՝ էլ ավելի անկայունացնելով երկրի ներքաղաքական իրադրությունը:

Իհարկե, Անկարայում գիտակցում են, որ դեսպաններին ԱԳՆ կանչելով ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը չեն հրաժարվի իրենց քաղաքականությունից, սակայն, այս կերպ իրենց դժգոհությունը հայտնելով, Անկարան հույս ունի որոշակի զիջումներ ստանալ: Ամենայն հավանականությամբ Թուրքիան ականկալում է, որ ԱՄՆ-ը կաջակցի թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտի ստեղծելու նախաձեռնությանը:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: