ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գալուստ Սահակյանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 19-ին Գալուստ Սահակյանը Ժնև կատարած այցի ընթացքում՝ Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում, հանդիպել է Սերգեյ Նարիշկինի հետ:

ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցության ընդլայնումը բոլոր բնագավառներում, այդ թվում՝ խորհրդարանական ձևաչափով, քանի որ ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման և ինտեգրացիոն գործընթացների ամուր իրավական հիմքերի ձևավորման գործում մեծ դերակատարություն ունի միջխորհրդարանական գործակցությունը:

Գալուստ Սահակյանը փաստել է, որ բարեկամ երկրների միջև փոխգործակցությունը կանոնավոր կերպով զարգանում է: Խոսելով բազմակողմ համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը մասնավորապես ընդգծել է. «Անհրաժեշտ է ընդլայնել ու խորացնել երկու երկրների համագործակցությունը միջազգային կառույցներում: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը միջազգային խորհրդարանական հարթակներում շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրների»: Գալուստ Սահակյանը նշել է նաև, որ Հայաստանը կողմ է Միջխորհրդարանական միությունում ռուսերենը պաշտոնական կամ աշխատանքային լեզու դարձնելու Ռուսաստանի առաջարկին:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Գալուստ Սահակյանը Սերգեյ Նարիշկինին տեղեկացրել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: ՀՀ խորհրդարանի ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանն սկսել է ավելի ծանր զինտեխնիկա կիրառել:

«Մենք՝ քաղաքական գործիչներս, գուցե հասկանում ենք, թե ինչու Ռուսաստանն ավելի կոշտ արձագանքներ չի հնչեցնում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, սակայն հայ հասարակությունը, որը Ռուսաստանն ընդունում է որպես եղբայրական պետություն, այլ սպասումներ ունի»,-իր խոսքում նշել է Գալուստ Սահակյանը:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման և աջակցության համար:

ՌԴ Պետական դումայի ղեկավարը, խոսելով միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցության մասին, վստահություն է հայտնել, որ այն կշարունակվի և առավել կզարգանա: Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրին՝ Սերգեյ Նարիշկինը նշել է, թե Ռուսաստանի մեծ ցանկությունն է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ստանա շուտափույթ լուծում բացառապես խաղաղ ճանապարհով, և հայ-ադրբեջանական հարաբերությունները հնարավորինս բարելավվեն:

Սերգեյ Նարիշկինը խոսել է նաև Սիրիայում ռուսական գործողությունների մասին և նշել, որ Ռուսաստանի կիրառած համապատասխան միջոցառումներն արդեն տվել են դրական արդյունքներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: