ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակամիգրացիոն դիրքորոշմամբ կուսակցությունը հաղթում է շվեյցարական ընտրություններում

(Stop the mass migration)

Շվեյցարիայի թիվ մեկ հակամիգրացիոն հայացքների տեր ժողովրդական կուսակցությունն օրերս հաղթել է ազգային խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների ամենամեծ մասնաբաժինը՝ ռեկորդային 29,4%̦, ինչը նշանակում է̦ որ այն ստանալու է ևս 11 լրացուցիչ տեղ խորհրդարանի ստորին պալատում՝ ձեռք բերելով ընդհանուր 200-ից 65 մանդատ:

Կուսակցությունների նախընտրական արշավի կենտրոնական թեման միգրացիոն ճգնաժամն էր̦  ապաստան հայցողների հսկայական հոսքերը Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպա:

«Քվեարկության արդյունքներն ավելի քան պարզ ու հասկանալի էին»̦ - հաղթանակից հետո ասել է կուսակցության ղեկավար Թոնի Բրուններն՝ ասելով̦ որ իր ժողովուրդն անհանգստացած է դեպի Եվրոպա զանգվածային արտագաղթի պատճառով:

Չնայած նրան, որ Շվեյցարիան շատ ավելի քիչ է տուժել փախստականների ներհոսքից՝ ի տարբերություն իր հարևաններ Ավստրիայի և Գերմանիայի, միևնույն է ժողովրդի ձայների մեծամասնության հիմնական պատճառը հենց հաղթող կուսակցության հակամիգրացիոն քաղաքականությունն էր:

Սա առաջացրել է Եվրոպական միության խիստ քննադատությունը, և սրել հարաբերությունները Բեռնի ու Բրյուսելի միջև:

Հիշեցնենք̦ որ Շվեյցարիան խոստացել էր ԵՄ-ին մասնակցել 120,000 փախստականների Իտալիայից և Հունաստանից այլ եվրոպական երկրներ տեղափոխելու վիճահարույց ծրագրին, սակայն դեռ պարզ չէ, թե կոնկրետ քանիսին շվեյցարական կողմը կընդունի՝ հաշվի առնելով վերջին ընտրություններն ու դրանց արդյունքները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: