Սիրիական հակամարտությունը մտնում է նոր փուլ

Մերձավոր Արևելքում իրադարձություններն արագ են զարգանում: Ընդամենը երկու օր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կնքված Սիրիայում թռիչքների անվտանգության մասին հուշագիրը մտել է ուժի մեջ, իսկ արդեն երեկ տեղեկանում ենք Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար ալ Ասադի Մոսկվա կատարած անակնկալ այցի մասին:
Այցի հիմնական նպատակի վերաբերյալ դատողություններ անելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ հիմնական գործոնների վրա. այցի մասին նախապես տեղեկատվություն չի տարածվել, Սիրիայի նախագահի այցը Մոսկվա տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ, և ինչպես երևում է Կրեմլի կողմից տարածված պաշտոնական հայտարարության տեքստից, հանդիպման ընթացքում Սիրիայում ռուսական կողմի ռազմական գործողություններից զատ հիմնական շեշտը դրվել է Սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման վրա, որը, ինչպես ՌԴ նախագահը ինքն է փաստել, կապահովի խնդրի երկարաժամկետ լուծումը:
Այն, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված այցի մասին նախապես որևէ մեդիա արշավ չի կազմակերպել, նախևառաջ կարելի է բացատրել Ասադի անվտանգությունը ապահովման խնդրով:
Չնայած արևմտյան լրատվամիջոցները պնդում են, թե Ասադի մոսկովյան այցը հետապնդել է Սիրիայում ռուսական գործողությունները գովազդելու և լեգիտիմացնելու նպատակ, այնուամենայնիվ, չենք կարող բացառել, որ դա ռուսական կողմի համար առնվազն առաջնային խնդիր չի եղել:
Ըստ էության, ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած այցի ժամանակ կողմերը հետապնդել են մեկ հիմնական նպատակ. խնդրի ռազմական կարգավորմանը զուգահեռ քաղաքական կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկելուց առաջ ճշտել ժամացույցները: Այլ կերպ ասած դաշնակիցներին անհրաժեշտ է եղել հասկանալ, որոնք են այն կարմիր գծերը և հնարավոր զիջումները, որոնց կողմերը կարող են գնալ՝ Արևմուտքի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ քաղաքական բանակցություններից հնարավորինս շահեկան դուրս գալու համար:
Այս առումով պատահական չէ և հենց այս նպատակի համատեքստում է բացատրվում այն, որ հանդիպումից անմիջապես հետո, ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել տարածաշրջանի մի շարք երկրների առաջնորդների հետ: Սրանով է բացատրվում նաև ուրբաթ օրը նախատեսված ՌԴ արտգործնախարար Սերգել Լավրովի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ինչպես նաև Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հետ` քննարկելու սիրիական խնդիրը: Հաշվի առնելով ռուս-սիրիական նոր պայմանավորվածությունները՝ չեն կարող բացառել, որ շուտով ականատես կլինենք փոփոխությունների նաև հակամարտությունում ներգրավված արևմտյան երկրների և նրանց տարածաշրջանային դաշնակիցների մարտավարությունում:
Ուստի, հետևելով իրադարձությունների զարգացմանը, կարող ենք փաստել, որ Սիրիական հակամարտության կարգավորման գործընթացը ռազմականին զուգահեռ մտնում է խնդրի քաղաքական կարգավորման նոր փուլ, որի նախապատրաստական աշխատանքների համատեքստում էլ պետք է դիտարկել Սիրիայի նախագահի այցը Մոսկվա:
այլ նյութեր այս թեմայով
- Շուրջ 600 սիրիացիներ վերադարձել են Արևելյան Ղուտայի իրենց տները Երեկ Արևելյան Ղուտայի իրենց տներն են վերադարձել 580 խաղաղ բնակիչներ, իսկ մարդասիրական գործողությունների մեկնարկից...
- Սիրիա. ինչո՞ւ Թրամփը չօգտվեց ընձեռված հնարավորությունից Ասադի կողմից քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման փաստը կարող էր Թրամփի համար հրաշալի առիթ հանդիսանալ Սիրիայում...
- Սիրիական Դումայում բախումներ են սկսել ազգային գվարդիայի և զինյալների միջև Ապրիլի 16-ին այս քաղաքում պետք է աշխատանքներ սկսեն ՔԶԱԿ-ի փորձագետները, որոնք հատուկ Սիրիա են ժամանել ապրիլի 7-ին...
- ԱՄԷ-ն աջակցել է Սիրիայում «քիմիական զենքի դեմ ուղղված ռազմական գործողությունները» ԱՄԷ-ն կարևորում է նաև հակամարտության գոտիներում ահամբեկիչների մոտ այդ զենքի հայտնվելը կանխելու անհրաժեշտությունը։
- Հռոմի պապը կոչ է արել ջանք չխնայել Սիրիայում խաղաղության հասնելու համար Ես խորապես մտահոգված եմ աշխարհում տիրող իրավիճակով:
-
22:07
Կառավարության նիստերի ժամն այսուհետ կփոխվի
-
21:38
Թերեզա Մեյը քննարկել է Սիրիայի իրավիճակը Սի Ցզինպինի հետ
-
21:16
Brent նավթի 1 բարելի գինը 2014 թվ.-ից ի վեր առաջին անգամ գերազանցեց 74 դոլարը
-
20:11
Թրամփը հարվածների մասին հրամանը տվել է իր լիազորությունների շրջանակում
-
19:44
Ռուսաստանում առաջարկում են տուգանել ծխող ու ալկոհոլ օգտագործող հղիներին
-
19:01
Է.Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ
-
18:51
Ամերիկացի հայտնի դերասան Սթիվեն Սիգալը Հայաստան է ժամանելու
-
18:40
Գյումրիում ցուցարարների կողմը ոստիկանների անցնելու լուրը սուտ է. Շիրակի ոստիկանություն
-
18:10
Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից. Aysor.am
-
18:00
Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանի մասին
-
17:44
Գարեգին Բ-ն մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ
-
17:21
ՀՀ նախագահի հրամանագրերով երեք նախարարներ են նշանակվել
-
17:03
Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները
-
16:57
Հայաստանի ապագան սփյուռքի ձեռքում չէ, այլ Հայաստանի քաղաքացիների. Ատոմ Էգոյան
-
16:43
ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել
-
16:18
Արցախի պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով. Բակո Սահակյան
-
16:07
ՀՀ վարչապետը նոր մամուլի քարտուղար ունի
-
14:59
Այսօր կկայանա Եվրոպայի կանանց առաջնության վերջին տուրը
-
14:24
Մեդվեդևը հույս է հայտնել,որ վարչապետ Սարգսյանը կշարունակի զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները
-
13:46
Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:39
Գարեգին Բ-ն շնորհավորել է Սերժ Սարգսյանին
-
18:00
Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանի մասին
-
19:02
Էրդողանը՝ Ֆրանսիայի նախագահին․ «Ո՞վ եք Դուք, որ համարձակվում եք Ձեր միջնորդությունն առաջարկել»
-
20:27
Հայերն ու հույները դիպուկահարների դեմ սարք են ստեղծել
-
20:11
Էրդողանը` Եվրոպայի թուրքերին. «Այն երկրներում, որտեղ ապրում եք, առաջին կարգի իրավունքների տեր եք դառնալու»
-
12:37
Ապրիլյան ձմեռ. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել
-
20:04
Երևանի փողոցներով ցուցարարների ուղղությամբ զինվորական շարասյուն չի շարժվում. Արծրուն Հովհաննիսյան
-
15:31
Կեմերովոյի փոխմարզպետը ծնկաչոք ներողություն է խնդրել ժողովրդից (լուսանկար)
-
17:36
Սերժ Սարգսյանը ԵԼՔ-ի պատգամավորներին խորհուրդ է տվել Փաշինյանին փողոցից ԱԺ բերել
-
19:19
Նոր առարկա. Սեպտեմբերից Երևանի դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտները երթևեկության կանոններ կսովորեն
Խոնավություն՝ 69%
Քամի՝ 6.44 կմ/ժ