ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են եկել երեք հիմնական առաքելությամբ

Միջադեպերի քննության մեխանիզմ ստեղծելու համանախագահների հրապարակային կոչի մերժումն Ադրբեջանի կողմից վկայում է, որ Բաքուն ցանկանում է տապալել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կայացած հանդիպման ժամանակ:

Համանախագահները տարածաշրջան են այցելել քննարկելու երեք հարց՝ ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճը, հակամարտության կարգավորման հարցում համապարփակ լուծումը, վստահության ձևավորման անհրաժեշտությունը:

Նշենք, որ այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Մինսկի խմբի անունից մտահոգություն հայտնեց հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հետ կապված՝ մասնավորապես ծանր զենքի օգտագործման հարցերով. «Մեր ուղերձը Երևանում և Բաքվում այն կլինի, որ հարգվի հրադադարը և թուլացվի լարվածությունը»: Ամերիկացի համանախագահը նաև նշել է, որ Բաքուն մերժում է հետաքննությունների անցկացման մեխանիզմի ստեղծման առաջարկը: «Նրանք դեռ չեն ընդունել հետաքննությունների անցկացման մեխանիզմի ստեղծման առաջարկը, և մենք պետք է շարունակենք բանակցությունները, պարզելու, թե ինչպիսին պետք է լինեն այդ մեխանիզմները»,­ - ասել է համանախագահը:

Ըստ Ուորլիքի՝ կողմերի միջև լարվածության թուլացման համար անհրաժեշտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի  նախագահների հանդիպումները լինեն ավելի ինտենսիվ: «Նախագահները հանդիպում են մի քանի տարին մեկ՝ մեկ կամ երկու ժամով. սա բավարար չէ։ Բանակցությունները պետք է շարունակվեն, կողմերը պետք է սեղանի շուրջ նստեն և անդրադառնան այն հարցերին, որոնք կբերեն հակամարտության կարգավորման», ասել է Ուորլիքը։

Նշենք, որ համանախագահների տարածաշրջանային այս այցի նպատակներից մեկը հենց նախագահների հանդիպումը մինչև տարեվերջ կազմակերպելն է: «ՀՀ Նախագահ Սերժ Սարգասյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը մենք քննարկելու ենք նախագահների հանդիպման օրը և վայրը: Երկու նախագահներն էլ հանձն են առել խորացնել երկխոսությունը և հանդիպման ցանկություն են արտահայտել: Մենք կցանկանայինք այս այցն օգտագործել` որոշելու հանդիպման հավանական օրը և սկսելու հանդիպման նախապատրաստական աշխատանքները»,- ասել է Ուորլիքը:Նրա փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումը կանցկացվի մինչև տարեվերջ՝ հավանաբար Հայաստանում անցկացվելիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ուորլիքը կարծիք է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտության համընդգրկուն կարգավորումը հնարավոր չի լինի առանց փախստականների խնդրի լուծման: «Տարածաշրջանում փախստականների ձայնը պետք է լսելի դարձնել: Հարցերից մեկը, որ մենք ցանկանում ենք քննարկել որպես համընդգրկուն կարգավորման մաս, հնարավորությունների ստեղծումն է, որպեսզի փախստականները և ներքին տեղահանվածները կարողանան վերադառնալ իրենց տները»,- նշել է ամերիկացի համանախագահը:

Նա նաև հավելել է, որ հանդիպումների ժամանակ համանախագահները խնդրելու են երկու երկրների նախագահներին և արտգործնախարարներին համաձայնության գալ այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա իրենք կարող են շարունակել բանակցությունները՝ միևնույն ժամանակ կողմերին կոչ անելով ընդունել շվեյցարական առաջարկը և անցնել կառուցվածքային բանակցությունների:

Հայտնի է, որ համանախագահները Բաքվում կլինեն հոկտեմբերի 28-ին: Իսկ մինչ այդ, Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հանդիպում կունենա երկրի ղեկավարության հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    16 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    19°  11° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: