ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այլընտրանք են փնտրում
Դատելով տարածաշրջանային այցի ընթացքում արված հայտարարություններից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վստահության նոր միջոցներ ու բանակցային գործընթացի խթանման տարբերակներ են փնտրում:
Նրանց տարածաշրջանային այցի ընթացքում անցկացվող դիտարկման ժամանակ (համանախագահների ներկայությամբ) հրադադարի ռեժիմի խախտումը հերթական ապացույցն էր նրա, որ «բալանսավորված» հայտարարություններն ու կոչերն արդյունք չեն տալիս, և նկատվում է խաղաղ կարգավորման քաղաքական կամքի լուրջ պակաս:
Անդրադառնանք համանախագահների այցի ընթացքում արված հայտարարությունների մի քանի դրույթների:
Հրադադարի ռեժիմի խախտումներ: Անվտանգության խնդիրն ու հրադադարի ռեժիմի խախտումները հանդիպումների ընթացքում առանցքային թեմաներից էին: Չնայած նույնիսկ իրենց դիտարկման ընթացքում հնչած կրակոցներին և ամերիկացի համանախագահի հայտնած զայրույթին, որ «դա սարսափելի և անընդունելի է», հերթական անգամ համանախագահները փաստեցին, որ չի հաջողվել որոշել կրակող կողմը և միջադեպի մեղավորներին: Դժվար է պատկերացնել, որ դիտարկման ընթացքում անհնար լիներ որոշել կրակոցների ուղղությունը, էլ ավելի դժվար է հասկանալ, թե ինչպես են նման անորոշ հայտարարություններով համանախագահները փորձում կանխել կրակոցները:
Ակնհայտ է, որ համանախագահները, նման պահվածք որդեգրելով, փորձում են անկողմնակալ թվալ, և հավանաբար այդ քայքայիչ լռությունից հնարավոր կլինի ազատվել միայն հետաքննության մեխանիզմների հաստատումից և կիրառումից հետո:
Ըստ համանախագահների՝ հարցը բարձրացվել է հակամարտության կողմերի հետ հանդիպումների ժամանակ: Հայաստանի և ԼՂՀ ղեկավարությունն իր հայտարարություններում կարևորել է նման մեխանիզմների մշակումը, մինչդեռ Բաքվում, ըստ Ուորլիքի ձևակերպման, այս առաջարկը ո՛չ մերժել, ո՛չ ընդունել են:
Ուշագրավ է ամերիկացի համանախագահի հայտարարությունն առ այն, որ ցանկալի է, «որ կողմերը հանձնառություն ստանձնեին զերծ մնալ ծանր զինատեսակների օգտագործումից, հակառակ դեպքում կա լարվածության մեծացման ռիսկ»: Թերևս, սա կարող է հիմք հանդիսանալ վստահության նոր միջոցի, այն է՝ հակամարտության բոլոր կողմերի ներգրավմամբ (այդ թվում՝ ԼՂՀ) ուժի չկիրառման վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրման: Դա մի կողմից կնպաստի հրադադարի ռեժիմի խախտումների և մարդկային զոհերի կանխմանը, մյուս կողմից, լինելով վստահության կառուցման կարևոր միջոցառում, կնպաստի բանակցությունների առաջխաղացմանը:
Հանրության հետ աշխատանք: Համանախագահների կողմից այս այցի ընթացքում (առավելապես Ադրբեջանում) մեծ ուշադրություն է դարձվել հանրությունների հետ աշխատանքին: Համանախագահների ամփոփիչ հայտարարության մեջ նույնպես նշվել է, որ համանախագահները ողջունում են հայերի և ադրբեջանցիների միջև շփումները խթանող ծրագրերը: Բացի այդ՝ Բաքվում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ համանախագահները հույս ունեն, որ ժողովուրդը կբարձրացնի իր ձայնը և կպահանջի հակամարտության խաղաղ կարգավորում:
Սա փաստում է, որ համանախագահները խաղաղ կարգավորման քաղաքական կամքի պակաս են տեսնում ղեկավարների, առավելապես հենց Ադրբեջանի ղեկավարության մոտ, որի ռազմատենչ հռետորաբանությունն աստիճանաբար ավելի է սրվում, և ապավինում են խաղաղության հանրային պահանջին:
Մյուս կողմից՝ սա աջակցության ձայն էր հասարակությանը և որոշակի հաղորդագրություն՝ ուղղված ադրբեջանական իշխանություններին, որոնք ճնշում են գործադրում հայկական կողմերի հետ համագործակցող և շփումներ ունեցող հասարակական գործիչներին և կազմակերպություններին:
Համակարգային (կառուցվածքային) բանակցություններ: Համանախագահները տարածաշրջանային այցի ընթացքում հերթական անգամ վկայակոչեցին նաև 2014թ. ԵԱՀԿ նախագահող Շվեյցարիայի առաջարկը համակարգային (կառուցվածքային) բանակցություններ վարելու վերաբերյալ:
Սա միջազգայնորեն ընդունված ձևաչափ է, որը ենթադրում է կարգավորման ոչ հիմնական, հարակից, առավելապես տեխնիկական դետալների բանակցում կողմերի հատուկ ներկայացուցիչների (նախագահներից ավելի ցածր) մակարդակով: Այս մեխանիզմը թույլ է տալիս կողմերին համաձայնության գալ առանձին դետալների շուրջ և դրանց վրա հիմնվելով՝ առաջ տանել բանակցային գործընթացը: Ըստ էության, սա երկրների ղեկավարների մակարդակով բանակցությունների զուգահեռ տարվող գործընթաց է ենթադրում:
Այս առաջարկը նույնպես փորձ է՝ անուղղակիորեն հաղթահարելու, շրջանցելու կողմերի միջև այս 20 տարիների ընթացքում կարծրացած խնդիրները և համաձայնություն ապահովելու առնվազն որոշ հարցերի շուրջ:
Հատկանշական է, որ այս գաղափարը բազմիցս հնչել է 2014թ.-ին, սակայն արձագանք չի գտել կողմերի մոտ, համենայն դեպս՝ հրապարակային հայտարարություններում:
Սահմանային կրկնվող միջադեպերն ու սրացումները նվազեցնում են բանակցային գործընթացի արդյունավետությունը, զուգահեռաբար օր օրի ավելի է նվազում վստահությունը կողմերի միջև: Համանախագահների առաջնային խնդիրն այսօր բանակցային գործընթացին ընթացք տալն է ու որոշակի վստահության միջոցների համաձայնեցումը: Դրանով է պայմանավորված նաև մինչև տարվա վերջ նախագահների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ հայտարարությունը: Համանախագահները, ըստ էության, այլընտրանքային ելքեր են փնտրում բանակցային գործընթացն առաջ մղելու համար:
Սակայն քանի դեռ միջնորդները խուսափում են հստակ հասցեագրված հայտարարություններից, դժվար է ակնկալել, որ ադրբեջանական կողմը մի կողմ կդնի իր ապակառուցողականությունն ու քաղաքական կարգավորման հասնելու կամք կդրսևորի:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 0,51 կմ/ժ