ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գունար Վիգանդին

Նոյեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրոպական Միության խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական Հանձնաժողովին մանդատի տրամադրումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գունար Վիգանդը նշեց, որ բանակցությունների նախատեսվող մեկնարկը հնարավորություն է տալիս արդեն իսկ առկա հարուստ հիմքի վրա ձևավորել փոխգործակցության նոր շրջանակ:

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։

Երկկողմ հույս հայտնվեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր իրավական փաստաթղթի մշակման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը կտրվի մինչև այս տարվա վերջը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների, միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: