ԵԽԽՎ-ն փորձում է ապահովել իր ներկայությունը տարածաշրջանում. Վ. Բալայան
ԵԽԽՎ-ում զեկույցն ընդունվում է ոչ թե քննարկումների, այլ՝ այս կամ այն գործոնի ազդեցությամբ: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշել է ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովի կողմից նախօրեին Փարիզում կայացած նիստի ժամանակ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրով վիճահարույց զեկույցի նախագծի հավանության արժանացնելու փաստին:
Զեկույցի նախագիծը ԵԽԽՎ քննարկմանը կներկայացվի 2016 թվականի ձմեռային նստաշրջանին։ «ԵԽԽՎ-ն այս և նմանատիպ այլ զեկույցների միջոցով փորձում է ապահովել իր ներկայությունը տարածաշրջանում՝ թեկուզ առանց հաշվի նստելու փաստերի հետ», - կարծում է Բալայանը:
Նշենք, որ հայկական կողմի համար անընդունելի զեկույցում մասնավորապես կոչ է արվում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»:
Բանաձևի նախագծում նաև կոչ է արվում Մինսկի խմբին լիագումար նիստ անցկացնել և Ղարաբաղին տալ միջանկյալ կարգավիճակ, որը կերաշխավորի ինչպես անվտանգությունը, այնպես էլ ներքին ինքնակառավարումը, համաձայնեցված միջանցք բացել Հայաստանի և Ղարաբաղի միջև ու վստահության ամրապնդմանն ուղղված այլ քայլեր կատարել, այդ թվում՝ դեպի Նախիջևան մուտքի թույլտվություն ապահովել։ Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում ԵԱՀԿ-ին կից միջազգային խաղաղարար ուժերի ստեղծումը, «ինչը կամրապնդի ԼՂ-ի և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքների անվտանգությունը»։ «ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից վեհաժողովի լիագումար նիստի օրակարգում հակահայկական զեկույցի ներառումը թիկունքից հարված է Մինսկի խմբի գործունեությանը», - լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ ԵԽԽՎ գործունեության արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերի միջև առաջացած լարվածությունը հետագայում պետք է հարթի Մինսկի խումբը:
Նշենք, որ հանձնաժողովի նիստի ժամանակ եվրոպացի խորհրդարանականների առաջարկը՝ զեկույցի քննարկումը հետաձգել գոնե այն պատճառով, որ այն միակողմանի է և չի ներկայացնում հայկական կողմի դիրքորոշումը, մերժվել է: «Ադրբեջանին ձեռնտու զեկուցողն արել է ամեն բան, որպեսզի կատարի իր պատվերը, քանի որ Ուոլթերի մանդատը ավարտվում է նոյեմբերի 7-ին», - նշել է ԵԽԽՎ հայկական պատվիարկության անդամ Նաիրա Կարապետյանը:
Զեկույցի հռետորաբանությունն ամբողջությամբ համապատասխանում է Բաքվի հռետորաբանությանը: Ուոլթերի զեկույցը կազմվել է բացառապես ադրբեջանական կողմի հետ համագործակցության արդյունքում: Հայկական կողմը, ի սկզբանե համաձայն չլինելով զեկույցի վերնագրին, հայտարարել է, թե Ուոլթերն այդպիսով արդեն իսկ կողմնակալ կեցվածք է դրսևորում։ Մասնավորապես, պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել է, թե խոչընդոտ է տեսնում բրիտանացի զեկուցողի հետ համագործակցության հարցում։ «Զեկույցի վերնագիրը արտացոլում է հակամարտության միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի դիրքորոշումը, ինչը կանխորոշում է զեկույցի բովանդակությունը և եզրակացությունները»,- նշել են Ստեփանակերտում:
Ավելացնենք, որ ԵԽԽՎ զեկույցներն ունեն խորհրդատվական բնույթ և պարտադիր կատարման ենթակա չեն:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ