ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան-ԵՄ. Կա քաղաքական կամք շարունակելու երկկողմ համագործակցությունը

Վերջին օրերին կրկին ակտիվացել է ԵՄ-Հայաստան օրակարգը: Նոյեմբերի 4-ին Երևանում մեկնարկեց Հայաստան-ԵՄ համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստը, որի ընթացքում քննարկվեցին հարցեր ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի, առևտրի, արդարադատության, ազատության և անվտանգության, տրանսպորտի և էներգետիկայի, տնտեսական զարգացման, բազմակողմ համագործակցության, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում կայացած ԵՄ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների գագաթաժողովին Հայաստանի հետ նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցություններ սկսելու մանդատ տրվեց:

- Եվրոպական միությունը Հայաստանի համար ամենալավ գործընկերներից մեկն է և′ առևտրի և′ ներդրումների բնագավառում: Համագործակցության շրջանակներում մենք ունենք աջակցության մի մեծ փաթեթ և ցանկանում ենք առաջ տանել Հայաստանում իրականացվող բարեփոխումները, - նշել է Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Հարցին, թե այս անգամ ակնկալո՞ւմ են արդյոք ռուսական միջամտություն, նա պատասխանել է̦ որ ո՛չ̦ չեն սպասում, քանի որ գիտեն, որ Հայաստանը խորհրդակցում է իր ԵՏՄ գործընկերների հետ, իսկ գործընկերները պետք է հարգեն այն պարտավորությունները, որոնք ստանձնել են:

«Մենք «կամ կամ»-ի իրավիճակում չենք», - մասնավորապես ընդգծել է Վիգանդը:

Իսկ կոմիտեի հայկական կողմի համանախագահող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն իր հերթին նշել է̦ որ ապագա համաձայնագիրը կփոխարինի ՀՀ-ԵՄ միջև կնքված Գործընկերության և համագործակցության մասին ներկայումս գործող համաձայնագիրը՝ դառնալով երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ հանձնառության երաշխիք:

Էկոնոմիկայի նախարարի խոսքերով՝ Բրյուսել այցի շրջանակներում̦ որտեղ ՀՀ պատվիրակությունը պետք է մեկնի դեկտեմբերին̦ կողմերը կստորագրեն մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ԵՄ «Հորիզոն 2020»,  ինչպես նաև ԵՄ ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագրին՝ «Կոսմե»-ին Հայաստանի միանալու վերաբերյալ համաձայնագրերը:

«Մենք ցանկանում ենք օգտագործել հնարավորությունները, որոնք տրամադրվում են ԵՄ-ի կողմից մեր տնտեսության զարգացման համար», - շեշտել է Ճշմարիտյանը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարեն Նազարյանն էլ իր կողմից նշել է̦ որ Հայաստանն ավելի քան շահագրգիռ է ԵՄ-ի հետ շարունակել երկխոսությունը՝ քաղաքական, տնտեսական և մշակութային այլ բնագավառներում: «Ըստ նախնական գնահատականի` ոլորտային համագործակցությանն առնչվող գլուխների մեծ մասում և նաև արդարադատության բաժնում հնարավոր է պահպանել նախկինում ԵՄ-ի հետ բանակցված տեքստերը, ընդունվել է արդեն հռչակագիրը, որտեղ կարևորվում է նաև ոլորտային համագործակցությունը՝ գիտության, ՓՄՁ-ների հարցում, ինչպես նաև ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիր կնքելու հեռանկարների հարցում»,- նշել է Նազարյանը:

Փոխնախարարի խոսքերով՝ հռչակագրում հղում է արվում նաև 2016թ. վիզաների ազատականացման առաջիկայում ձեռնարկվելիք քայլերին:

«Մենք սկզբում պետք է սկսենք այդ գործողության ծրագրի մշակումը, իրականացումը, ինչը կհանգեցնի Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման գործընթացին: Դա մենք այլ կերպ ասած անվանում ենք վիզայի երկխոսություն»,- ընդգծել է էկոնոմիկայի փոխանախարարը:

Նշենք նաև̦ որ բացի ՀՀ էկոնոմիկայի նախարարից̦ նիստի աշխատանքներին մասնակցել են նաև ԵՄ-ում ՀՀ մշտական առաքելության ղեկավարը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ արդարադատության, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՀՀ ոստիկանության, Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության ̦ Եվրոպական Հանձնաժողովի պաշտոնյաներ և աշխատակիցներ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: