ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խորվաթիայի հակամիգրացիոն ուժերը հաղթանակ են տարել ընտրություններում

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, Խորվաթիայում կայացան համընդհանուր խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն էին, որ անցկացվում էին 2013-ին Խորվաթիայի՝ Եվրոպական միությանն անդամակցությունից հետո։

Ընդդիմադիր «Հայրենասիրական կոալիցիան» հաղթանակ է տարել՝  առաջ անցնելով իր հիմնական մրցակիցներից՝ երկրի իշխանության ղեկին կանգնած սոցիալ-դեմոկրատներից:

«Հայրենասերների» հաղթանակը ճանաչել է և ողջունել Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը:

Պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ «Հայրենասիրական կոալիցիան» 60 մանդատ է ստացել 151-տեղանոց խորհրդարանում, իսկ «Խորվաթիան աճում է» սոցիալ-դեմոկրատական կոալիցիան կարող է հավակնել 55 տեղի: Երրորդ տեղում ՄՕՍՏ կուսակցությունն է, որը հավակնում է 19 մանդատի: ՄՕՍՏ-ը համեմատաբար նոր՝ 2012 թվականի վերջին հիմնված կուսակցություն է, որն իր քաղաքական հարթակ է հռչակում տնտեսական լիբերալիզմը և բաղկացած է առավելապես երիտասարդներից, ովքեր ավելի վաղ ակտիվ մասնակցություն չեն ունեցել քաղաքականությանը, բայց իրենց դրսևորել են այլ ոլորտներում, մասնավորապես՝ քաղաքացիական նախաձեռնությունների բնագավառում:

Նշենք, որ ընտրություններին մասնակցում էր ավելի քան 60 կուսակցություն՝ ինչպես առանձին, այնպես էլ կոալիցիայով, իսկ ընտրողների թիվը նախնական տվյալներով կազմել է 60,14 տոկոս, ինչը բավական բարձր ցուցանիշ է, և ցույց է տալիս ընտրողների ակտիվությունը:

Բանն այն է, որ քվեարկությունը տեղի է ունեցել միգրանտների մասշտաբային ճգնաժամի ֆոնին, իսկ հազարավոր միգրանտներ հենց Խորվաթիայով են պարբերաբար մուտք գործում Արևմտյան Եվրոպայի երկրներ։

«Հայրենասիրական կոալիցիան» ընտրողներին գրավելով իր հակամիգրացիոն կոշտ դիրքորոշմամբ՝ կարողացավ ստանալ նրանց ձայները, ինչը շատ ակտուալ է դարձել վերջին ժամանակներում Եվրոպայում:

Բավական է վերհիշել միայն, որ նույնը օրեր առաջ տեղի ունեցավ Լեհաստանում, երբ ընդդիմությունը կրկին իր հակամիգրացիոն քաղաքականության հաշվին կարողացավ պարտության մատնել իշխող կուսակցությանը: Նույն հակամիգրացիոն տրամադրությամբ և տրամաբանությամբ էլ ավելի վաղ ընտրություններն անցան Ֆինլանդիայում և Շվեյցարիայում:

Փաստորեն, եվրոպական ժողովուրդներին ներկայումս ամենամտահոգող հարցերից մեկն իսկապես մայրցամաքում տեղի ունեցող միգրացիոն ճգնաժամն է, որի դեմ պայքարելու և այն ի սպառ հաղթահարելու հույսով էլ նրանք ընտրում են միգրանտների հանդեպ ավելի մարտական ու չոր տրամադրված ղեկավաների: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: