ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիահայերի սեփականության իրավունքի պաշտպանության ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր

Երևի թե որևէ կասկած չկա, որ Սիրիայում շարունակվող պատերազմն ու տարբեր ահաբեկչական կազմակերպությունների ծավալած գործունեությունն ուղղակի սպառնալիք են Սիրիայի հայկական համայնքի համար, որի որոշ մասը շարունակում է բնակվել պատերազմական գոտում: Այնուամենայնիվ, կան նաև իրավական բնույթի որոշակի խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ ՀՀ կողմից պետք է ձեռնարկվեն համարժեք քայլեր՝ հետագա հնարավոր բարդություններից խուսափելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է հայկական համայնքի սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրներին: Այս առումով նպատակահարմար է կազմակերպել Սիրիայում դեռևս բնակվող հայերի հաշվառում՝ օգտագործելով հնարավոր բոլոր ռեսուրսները (դիվանագիտական ներկայացուցչություն, հայկական կրոնական, հասարակական կառույցներ) և այլն: Բացի այն, որ նման հաշվառման արդյունքները կունենան բավական մեծ կարևորություն ներսիրիական գործընթացների մեզ համար բացասական հնարավոր զարգացումների դեպքում, դրանք կարող են ծառայել նաև հակամարտության կարգավորման և երկրում կայունության հաստատումից հետո՝ սիրիահայերի սեփականության իրավունքների պաշտպանության գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Տվյալ դեպքում պետք է դիտարկել ինչպես մասնավոր սեփականության, այնպես էլ տարբեր հասարակական, կրոնական կազմակերպություններին պատկանող սեփականության իրավունքի հետ կապված հնարավոր խնդիրները:

Խնդրի կարգավորումը կազմակերպելու թերևս լավագույն տարբերակը կարող է լինել սիրիահայ և հայաստանյան իրավաբաններից կազմված իրավախորհրդատվական կենտրոնի ձևավորումը, որը մի կողմից խորհրդատվություն կապահովի Սիրիան լքած կամ լքելու մտադրություն ունեցող հայերին՝ իրենց սեփականության իրավական պաշտպանության հետ կապված, մյուս կողմից՝ կհամակարգի հետագայում անհրաժեշտության դեպքում խմբային հայտերի պատրաստուման ու  սիրիահայերի իրավունքների պաշտպանության ապահովման գործընթացները:

Հաշվի առնելով սիրիական ճգնաժամում նկատվող դրական միտումները՝ Սիրիայի հայկական համայնքի սեփականության պաշտպանությանն ուղղված վերոնշյալ քայլերը ցանկալի է ձեռնարկել օր առաջ, որպեսզի նոր իրավիճակում հնարավոր լինի խուսափել անցանկալի բարդություններից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: