ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը մտադիր է 2016 թվականին կրկնապատկել նավթի արտահանումը

Պաշտոնական Թեհրանը վստահութուն է հայտնել, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կիրառվող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները 2016 թվականի հունվարի սկզբին արդեն կհանվեն: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Մոջթաբ Խոսրոութաջը:

«Մենք ակնկալում ենք, որ դեկտեմբերին, ամենաուշը՝ հունվարի սկզբին, բոլոր խոչընդոտները կհաղթահարվեն: Մենք սպասում ենք, որ պատժամիջոցները կչեղարկվեն ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի կողմից», - հայտնել է իրանցի պաշտոնյան: Նա նաև նշել է, որ Իրանը «կարող է բարենպաստ պայմաններ ունենալ միջազգային շուկաներում գործելու համար»:

«Առանցքային են բանկային պատժամիջոցները, որոնք բազմաթիվ դժվարություններ են ստեղծել, և հունվարին դրանք այլևս չեն լինի», - ասել է իրանցի պաշտոնյան: Մոջթաբ Խոսրոութաջը նաև հայտնել է, որ Իրանը պատժամիջոցների վերացումից հետո ծրագրում է կրկնապատկել նավթի արտահանումը: «Մինչև պատժամիջոցների կիրառումը մենք օրական 1.8 միլիոն բարել նավթ էին արդյունահանում ներքին կիրառման համար և 2.5 միլիոն բարել` արտահանման համար: Ներկայումս մենք օրական գրեթե 1 միլիոն բարել նավթ ենք արտահանում և լիովին պատրաստ ենք պատժամիջոցների չեղարկումից անմիջապես հետո արտահանումն ավելացնել 500 հազար բարելով: Իսկ մի քանի ամիս անց մենք կարող են ևս 500 հազար բարել ավելացնել», - ասել է Իրանի արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալը:

Նշենք, որ ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Իրանի նկատմամբ կիրառվող նավթային և տնտեսական պատժամիջոցները հավանաբար չեղարկվելու են 2016 թվականի առաջին 3 ամսվա ընթացքում: 2015 թվականի հուլիսի 14-ին կնքված համաձայնագրով նախատեսվում է պատժամիջոցները հանել Իրանի կողմից միջուկային ծրագրի սահմանափակումներին զուգահեռ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է գնահատի, թե երբ է Իրանը կատարել գործարքի պայմանները` ճանապարհ հարթելով պատժամիջոցների վերացման համար:

Դեռևս հստակ չէ, թե երբ պատրաստ կլինի ԱԷՄԳ-ի գնահատականը: Որոշ աղբյուրների համաձայն՝ այն պատրաստ է լինելու հունվար-փետրվար ամիսներին, ոմանք էլ նշում են, որ այն մարտից շուտ հազիվ թե ներկայացվի:

Այնուամենայնիվ, Իրանն ու եվրոպական երկրներն արդեն աշխատում են՝ պատժամիջոցներից հետո նոր համագործակցության համար հիմք ստեղծելու համար: Այդ մասին է վկայում վերջին ամիսներին եվրոպական պատվիրակությունների հաճախակի այցերը Թեհրան: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: